▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանցագործներով սատարել են միմյանց.«ՉԻ»

 

«Օրերս հայտնի դարձավ, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել անցյալ տարվանից «Մոտկորի» անտառապետ Թովմա Մաթևոսյանի սպանության մեղադրանքով կալանավորված Տիգրան Մելիքյանը: Նա այդ մասին հայտարարություն էր տարածել, որտեղ բացատրել էր, թն ինչու է անցել հացադուլի, որը ծայրահեղ մեթոդ է համարվում: «Ես խորին ցավ եմ ապրում Թովմա Մաթևոսյանի մահվան համար, բայց ես գործել եմ անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմաններում: Մենք երկուսս էլ կոռուպցիոն համակարգի զոհ դարձանք, մի երիտասարդ չկա, մյուսին էլ շարունակում նն կործանել», ասված էր մարդասպանության մեջ մեդադրվող Մելիքյանի ծավալուն հայտարարության մեջ:
 
Ինչու է դատավարության հենց այս փուլում, երբ արդեն վկաներ են կանչվում և հրապարակային հարցաքննվում դատարանի դահլիճում, հանկարծ մեդադրյալը որոշում է գնալ նման քայլի: Սա ոչ միայն տարօրինակ է, այլև խոսում էր այն մասին, որ մեդադրյալի շուրջ իրավիճակ է փոխվել:
 
«Մեդադրյալ Տիգրան Մելիքյանի նախկին տնօրենը, որը գործով վկա էր և ով շատ սատարում էր նրան, հիմա ձերբակալված է կաշառակերության համար: Այս փաստը ևս վախեցրել է նրանց: Խոսքը Արմեն Լաբլաջյանի (Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ) մասին էր, որն, ինչքան գիտեմ, ազգակցական կապ ունի ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի՝ Բուլկու հետ», մեր հետ ցրույցում ասաց սպանվածի կինը՝ Արփինեն»,–գրում է թերթը։

«Օրերս հայտնի դարձավ, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել անցյալ տարվանից «Մոտկորի» անտառապետ Թովմա Մաթևոսյանի սպանության մեղադրանքով կալանավորված Տիգրան Մելիքյանը: Նա այդ մասին հայտարարություն էր տարածել, որտեղ բացատրել էր, թն ինչու է անցել հացադուլի, որը ծայրահեղ մեթոդ է համարվում: «Ես խորին ցավ եմ ապրում Թովմա Մաթևոսյանի մահվան համար, բայց ես գործել եմ անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմաններում: Մենք երկուսս էլ կոռուպցիոն համակարգի զոհ դարձանք, մի երիտասարդ չկա, մյուսին էլ շարունակում նն կործանել», ասված էր մարդասպանության մեջ մեդադրվող Մելիքյանի ծավալուն հայտարարության մեջ: Ինչու է դատավարության հենց այս փուլում, երբ արդեն վկաներ են կանչվում և հրապարակային հարցաքննվում դատարանի դահլիճում, հանկարծ մեդադրյալը որոշում է գնալ նման քայլի: Սա ոչ միայն տարօրինակ է, այլև խոսում էր այն մասին, որ մեդադրյալի շուրջ իրավիճակ է փոխվել: «Մեդադրյալ Տիգրան Մելիքյանի նախկին տնօրենը, որը գործով վկա էր և ով շատ սատարում էր նրան, հիմա ձերբակալված է կաշառակերության համար: Այս փաստը ևս վախեցրել է նրանց: Խոսքը Արմեն Լաբլաջյանի (Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ) մասին էր, որն, ինչքան գիտեմ, ազգակցական կապ ունի ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի՝ Բուլկու հետ», մեր հետ ցրույցում ասաց սպանվածի կինը՝ Արփինեն»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին