Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Համլետ Խաչատրյանը վստահեցնում է, որ հանրապետության հրապարակը վերակառուցման կարիք չունի: Մրցույթը կոմերցիան բնույթ է կրում:
Այս տեսակետը հայտնեց ճարտարապետը Asekose.am-ի հետ զրույցում:
«Եթե գումարներ ունեն, թող բազմաբնակարանային շենքերի շքամուտքերը կարգի բերեն»-նշում է ճարտարապետը` վստահեցնելով, որ ճարտարապետական և կազմակերպչական ճիշտ լուծումների դեպքում, շքամուտքերն ավելի հարմարավետ դառնալուց բացի կազատվեն նաև առնետներից:
«Իսկ հրապարակի համար կարելի է որոշ կոսմետիկ փոքր առաջարկներ անել, բայց ոչ վերակառուցում » - ասում է պարոն Խաչատրյանն ու նշում, որ նախկինում նման աշխատանքներ արվել են, բայց արդյունքը չի գոհացրել ճարտարապետին և նա մտավախություն ունի , որ այն ինչ հիմա է արվելու էլ ավելի վատը կլինի:
«Մեր ժամանկներում երկրում առկա մթնոլորտը թույլ չի տա, որ ճիշտ որոշումներ կայացվեն: Ճարտարապետությունը հասարակության հայելին է: Ինչպիսի լարված մթնոլորտ այսօր տիրում է հասարակության, իշխանությունների փոխհարաբերություննրում, դա էլ արտացոլվում է ճարտարապետության մեջ: Դրա համար ես չեմ կարծում, որ մենք պետք է վերակառուցում սկսենք այնտեղից, որը ճարտարապետական առումով ինչ որ կերպ կայացած տարածք է: Հրապարակը մեր հանրապետության ամենակայացած տարածքն է» - նշեց Երևանի նախկին գլխավոր Ճարտարապետ Համլետ Խաչատրյանը :
Հիշեցնենք որ, Երևանի քաղաքապետարանը հայտարարել է Երևանի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ: Մրցութային աշխատանքների սկիզբը սահմանված է 2013թ. մայիսի 29-ը, իսկ ավարտը՝ 2013թ. օգոստոսի 29-ը:Մրցույթի արդյունքներով ընտրված երեք լավագույն աշխատանքները կպարգևատրվեն 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակներով, յուրաքանչյուրը՝ համապատասխանաբար 1 մլն դրամական պարգևով:Մրցութային հանձնաժողովի որոշմամբ ուշադրության արժանացած ևս երեք աշխատանքներ կարող են ստանալ խրախուսական մրցանակներ, յուրաքանչյուրը՝ 500 հազ. դրամական պարգևով: