▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԱՊԿ-ը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության կապակցությամբ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակը։ Մեկնաբանության տեքստը տեղադրված է ՀԱՊԿ պաշտոնական կայքում։

Նա նախ հիշեցել է, որ 2018 թ. հունիսի 11-ին Ալմաթիում ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը գործընկերներին և կառույցի գլխավոր քարտուղարին  տեղեկացրել էր Նախիջևանի կողմից Հայաստանի Հանրապետության հետ սահմանի հատվածում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների տեղաշարժերի ակտիվացման,  անմիջական շփման շրջան դրանց առաջքաշման և ինժեներական աշխատանքների կատարման մասին։

 

 

 

 

 

 

 

«ՀԱՊԿ քարտուղարությունում մտահոգությամբ են հետևում իրադարաձությունների զարգացման դինամիկայի վերաբերյալ տեղեկատվությանը։ Այդ դինամիկան չպետք է բերի իրավիճակի լարման նոր աստիճանի։

 

 

 

 

 

 

 

 

 

Վերահաստատելով հարցի խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելուն նպաստող համապատասխան միջավայր ստեղծելուն միտված միջոցներ կիրառելու կարևորությունը՝ Քարտուղարությունում վստահ են Մինսկի խմբի  համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտության մեջ։ Մինսկի խումբը կարգավորման միակ՝ միջազգային հանրության համապատասխան մանդատն ունեցող ձևաչափն է, ինչը վերահաստատված է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների 2017 թվականի  հայտարարության մեջ»,- նշված է Յ. Խաչատուրովի մեկնաբանության մեջ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին