▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԱՊԿ-ն առաջարկել է Հայաստանին օգնելու մի շարք միջոցառումներ

ՀԱՊԿ-ն առաջարկել է Հայաստանին օգնելու մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ առաքելություն ուղարկել Ադրբեջանի հետ սահման՝ իրավիճակը գնահատելու համար, ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։


«Իրավիճակը պարզ չէ, առաջին հերթին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, այնտեղ գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են տեղի ունենում: Միջոցառումների այն շարքը, որն առաջարկում է ՀԱՊԿ-ը՝ որպես օգնություն Հայաստանին, և որում կան տարբեր միջոցներ՝ և՛ քաղաքական, և՛ դիվանագիտական, և՛ ռազմական, այդ թվում՝ առաքելության ուղարկում այս սահման, որտեղ այն իրատեսորեն կգնահատի իրավիճակը, ընդհանուր առմամբ աջակցություն է ստացել բոլոր պետություններից»,- ասել է Զասը բելառուսական ОНТ հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ «միակ բանը, որին չի հաջողվել հասնել (ՀԱՊԿ երկրների ղեկավարներին՝ խմբ.) այնտեղ ստեղծված իրավիճակի համախմբված գնահատումն է»։
Զասը նշել է, որ ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովում հատուկ ուշադրություն է դարձվել իրավիճակին, որը ձևավորվում է ինչպես գլոբալ հարթությունում, այնպես էլ ՀԱՊԿ պատասխանատվության ոլորտում հավաքական անվտանգության բոլոր երեք տարածաշրջաններում՝ Արևելյան Եվրոպայում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում։
«Եթե մենք լայնորեն նայենք կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակին, ապա այն միտումները, որոնք այժմ ձևավորվում են այնտեղ, զգուշավոր լավատեսություն են ներշնչում: Բոլոր մասնակիցների ուշադրության կենտրոնում դրսևորվում է տարածաշրջանում խաղաղության հասնելը, գոյություն ունեցող սահմանների օրինական գրանցումը, տրանսպորտային կապերի ապաշրջափակումը... Տարածաշրջանի երկրները գնում են այս ճանապարհով, ինչը շատ լավ է»,- հայտարարել է գլխավոր քարտուղարը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ չէ ստորագրել նոյեմբերի 23-ի գագաթնաժողովում ստորագրման ներկայացված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրերի նախագծերը Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին: Նա ընդգծել է, որ փաստաթղթերը «վեջնականապես մշակված չեն»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին