ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում տարածել է հատված ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ասուլիսից ու գրել․

«Փաստորեն, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Մոսկովյան վերջին հանդիպումը չի ընթացել միայն հումանիտար ոլորտի ծրագրերի շուրջ, այլև քննարկվել է դեռևս 2016 թվականին ձևավորված կարգավորման առաջարկությունների փաթեթը:

Հարցեր Նիկոլ Փաշինյանին և Զոհրաբ Մնացականյանին՝
1. Ո՞նց անենք, որ Ղարաբաղյան բանակցությունների մասին տեղեկանալու համար չմնանք Մամեդյարովի հարցազրույցների հույսին կամ չսպասենք Լավրովի ասուլիսներին:

2. Բա ու՞ր մնաց Փաշինյանի խոստացված՝ Արցախի մասնակցությունը բանակցություններին, եթե արդեն անցել եք բովանդակային քննարկումներին»:


