▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարցրեք մասնագետ Ավինյանին՝ Երևանի 9 ժամյա թեստավորու՞մն է հայտնաբերում վիրուսի առկայությունը, թե Ֆրանսիայի օդակայանի 10 րոպեանոց քննությունը

Բաց նամակ Վարչապետիս
Ֆրանսիա, 19 Ապրիլի 2021 թ.

Բարեւ, Վարչապետ ջան,
Գրում եմ «եղբայրական» Ֆրանսիայից: Ամսի 17- ի AF1061 թռիչքով հասանք Ֆրանսիա, զինված Կորոնա-ի համար պահանջված Փաստաթղթեով: Իմը PromTest-ց էր, Բացասական:
Ճամբորդները բոլորն էլ ունէին Test-երը իրենց ձեռքին բռնած: Բարի վարուց վկայական: Ազգի մաքուր եւ ընտրանի ներկայացուցիչներ: Մեզ հետ կային նայեւ Սեւամորթներ եւ  Ծառուկյանականներ (Ազգի սպիտակամորթները): Մնացածը բոլորս անգույններ էինք:
Օդանավից դուրս գալով հետեւեցինք ցուցանակների ցուցմունքին եւ ուղղվեցինք դեպի  Bagage & sortie. Մեր ուղեբեռը պետք է ստանանք 31 դռնից: Երբ հասանք մուտքին, մեր  խումբը շատ էր թեթեւացել: Չկային սեւամորթներն ու սպիտակամորթները: Ըստ երեւույթին  նրանք գնացել էին Transit բժնի ուղղությամբ,հավանաբար Ավետյաց երկիր մեկնելու
ծրագրով: Երբ հասանք մուտքին մոտ, մեզ սիրալիր դիմավորեցին եւ հրավիրեցին  պարտադիր Test-ավորման: Մեր զայրույթը հասավ իր գագաթնակետին: Ասացինք, որ  ունենք Test-ավարման բացասական արդյունք: Ոչ մեկի բողոքը նկատի չառին եւ իրենց
ճիվերին էլ չեր մեր հիմնավորված պատասխանները: Ասացին «Մենք հրաման ունենք  prefectura-ից, որ Test-անելու ենք այս «ռեյսը»: Մեզ հանգստացնելու համար ասացին նաեւ,  որ մեզ չեն ուշացնի եւ 10 րոպեից կտան պատասխանը: Պարոն Վարչապետ, մի հատ  հարցրեք մասնագետ Ավինյանին, որ Երեւանի 9 ժամյա թեստավորու՞մն է հայտնաբերում վիրուսի առկայությունը, թե Ֆրանսիայի CDG օդակայանի 10 րոպեանց քննությունը:

Ես չեմ  ասելու հետապնդված նպատակի մասին: Դա կլինի զուտ ենթադրություն: Մեղա Աստուծո: 
Ես մի բան եմ խնդրելու ձեզանից: Հանձնարարել բոլոր Երեւանյան լաբորատորիաները,  դադարեցնեն նման թեսդավորումները , որոնց գործունեությունը հակասում է  պահանջներին եւ ծառայում են միայն ժողովրդին շորթելու եւ ներվային համակարգը շարքից
հանելեւ: Էլ չեմ ասի յուրաքանչյուրից անտեղի 15 000 դրամ կորզելու մասին: Ելլելով մեր  պետական շահերից, հրամանները հարգելու բուռն ցանկությունից, եւ պահպանելու համար  երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում, առաջարկեցի Test-ավորող  անձնակազմին եւ «սոցիալական ապահովության" ֆրանսիացի ներկայացուցիչներին, ելլելով  Ֆրանսիայի «եբայրական»  փոխհարաբերություններից, համաձայնեցնել նման  հրահանգները Հայաստանի պատկան մարմինների հետ եւ պահպանելով երկու երկրների  արժանապատվությունն ու շահերը, Երեւանում կատարեն Սոցիալական Test, իսկ
Ֆրանսիայում կատարեն Չինակա՜ն ձեւի Test , որը ոչ ավել ոչ պակաս հետույքից առնված  նմույշ է): Հույս եմ հայտնում, որ իմ առաջարկը կարժանանա ձեր գնահատանքի եւ  Արտաքին Գերատեսչությունը համապատասխան միջամտություններով կը պաշտպանի  «Հայաստանի հպարտ քաղաքացիների կարգավիճակը»:


Պարոն Վարչապետ, քաղաքացու այս մտորումները ընդունեք որպես հունձք Թավշյա հեղափոխության նվաճումներին:
Հարգանքներով գնում ենք առաջ (ոչ ճամպրուկների հետքերով):

Քաղաքացի՝ Հրաչ Խնկիկյան

Ֆրանսիա

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին