▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարցրեք նրան, ով «պատվերն իջացրել է». Ռուբեն Հայրապետյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, Ազգային ժողովի հանրապետական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը չգիտի, թե իրապահները ինչ են փնտրում իր տանը։ Նա «Ազատությանն»-ն ասել է՝ չգիտի, թե ինչ են իրավապահները փնտրում իր տանը, ու հորդորեց հարցնել նրան, ով «պատվերն իջացրել է»:

Իրավապահներն այսօր խուզարկություն են իրականացնում Հայրապետյանի տանը, Ոստիկանությունն առայժմ չի հայտնում, թե ինչ գործի շրջանակում:

 

Հիշեցնենքոր  ոստիկանությունը Հայրապետյանին պատկանող բիզնեսների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էր ստացել եւ սկսել նյութեր նախապատրաստել։

Մամուլի հրապարակումների համաձայնՌուբեն Հայրապետյանը «Զարգացման հայկական բանկ»-ի եւ «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի փաստացի սեփականատերն է։ 2012 – 2018 թթ., զբաղեցնելով ՀՖՖ նախագահի պաշտոնըՀայրապետյանը ՀՀ մի քանի քաղաքներում կազմակերպել է ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման եւ վերանորոգման աշխատանքներորոնց ընթացքում չի կատարել կամ մասնակի է կատարել պայմանագրերով նախատեսված պարտավորությունները եւ յուրացրել առանձնապես խոշոր չափերի գումարներԲացի դա մամուլում ավելի վաղ հրապարակում էր եղելոր ֆեդերացիան Հայրապետյանի նախագահության ընթացքում միլիոնավոր դոլարների պայմանագրեր էր կնքել հենց Հայրապետյանի ընկերոթյունների հետ՝ շինարարության համար։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին