▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարցվածների 85%-ը հավանություն է տալիս ՀՀ վարչապետի գործունեությանը

Այսօր՝ հուլիսի 3-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում հարցվածների 85%-ը հավանություն է տալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությանը. 

 

«Քաղաքացիներին խնդրել ենք պատասխանել այն հարցին, թե ինչպես են գնահատում ներքոշարադրյալների գործունեությունը. ընդդիմության գործունեությանը հավանություն է տալիս հարցվածների 22,7%-ը, Ազգային ժողովի գործունեությանը՝ 54,7%-ը, կառավարության գործունեությանը՝ 67,9%-ը, նախագահի գործունեությանը՝ 79,3%, վարչապետի գործունեությանը՝ 85%-ը»,- հստակեցրեց Արամ Նավասարդյանը և ավելացրեց, որ հարցման մասնակիցների քանակը 1 002 անձ է: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին