▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարևանի շունը հարձակվել է բնակիչների վրա. 5 անձ հիվանդանոցում է, 4-ամյա երեխայի վիճակը ծանր է

Թարմացված․ Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում շան կծածից տուժած 5-ամյա երեխան դեմքին ունի բազմաթիվ պատառոտված վերքեր, նա տեղափոխվել է Երեւան: Այս մասին Նյուզ.am-ին ասել է Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը` նշելով, որ երեխայի վիճակը ծանր է:

Վնասվածք ստացած մյուս մեծահասակները նույնպես ունեն պատառոտված վերքեր, սակայն Գյումրիում են շարունակում բուժում ստանալ:

Ավելի վաղ հայտնել էին, որ Ամասիա խոշորացված համայնքի Ոսկեհասկ գյուղում շունը հարցակվել է քաղաքացիների վրա և կան տուժածներ։

Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխվել Ոսկեհասկ գյուղի բնակիչներ 4-ամյա Սամվել Մ․-ն, 25-ամյա Ռուստա Բ․-ն, 56-ամյա Քաջիկ Բ․-ն, 59-ամյա Շիրակ Ն․-ն և 42-ամյա Նառա Մ․-ն։ Պարզվել է , որ հարեւանի շունն է հարձակվել վնասվածք ստացած քաղաքացիների վրա:

***

Հուլիսի 16-ին՝ ժամը 16։40-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Ամասիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ամասիա խոշորացված համայնքի Ոսկեհասկ գյուղում շունը հարձակվել է քաղաքացիների վրա, և կան տուժածներ։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ պարզվել է, որ նշված գյուղից Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխվել նույն գյուղի բնակիչներ 4-ամյա Սամվել Մ․-ն, 25-ամյա Ռուստա Բ․-ն, 56-ամյա Քաջիկ Բ․-ն, 59-ամյա Շիրակ Ն․-ն և 42-ամյա Նառա Մ․-ն։

Գյուղ են մեկնել փրկարարները, որպեսզի կարողանան հայտնաբերել ու վնասազերծել շանը։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Աղբյուրի տեղեկություններով՝ երեխայի վիճակը ծանր է, գիտակցությունը տեղն է, մնացած վիրավորները մի քանի օր մնալու են բժիշկների հսկողության տակ:

Շունը, որը հարձակվել է նրանց վրա, տուժածների հարևանինն է եղել։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին