▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Եզդիական ջոկատ ենք ձևավորել, պատրաստ ենք մեկնել Արցախ․ Բաքոյանի ելույթին ԱԺ-ում հաջորդեցին ծափեր

Կամիկաձե ԱԹՍ-ն Մարտակերտի վրա

Թուրքիան և Իսրայելը Վրաստանի օդային տարածքով Ադրբեջանին անընդհատ սպառազինություններ են. . .

Սիրիական բանակnւմ ծառայող հայ զինվnրները կարող են հենց այսօր մեկնել Արցախ ու կռվեն Ադրբեջանի. . .

Հարգելի գերագույն գլխավոր հրամանատար, խնդրում եմ՝ հաշվի առեք խնդրանքս, զորակոչեք ինձ.կին պատգամավոր

Հ1-ին տվածս հարցազրույցի՝ Արցախի հարցին վերաբերող մի հատված. Փաշինյան

Ի՞նչ վնասներ են հասցվել Ստեփանակերտին. Սուրեն Շահվերդյանը տեսանյութ է հրապարակել

Առաջնագծում թշնամին ոչ մի հաջողություն չունի. Արցախի նախագահի մամուլի խոսնակ

Ադրբեջանական զինտեխնիկայի հերթական խոցումները․ ՊՆ խոսնակը նոր տեսանյութ է հրապարակել

Արցախի դեմ պատերազմի երկարատև ընթացքի դեպքում Ադրբեջանը կոչնչանա որպես պետություն. Սեյրան Օհանյան

Ո՞ր դեպքում հայկական կողմը կկիրառի «Իսկանդեր» և «ՍՈՒ-25» կործանիչները.Արծրուն Հովհաննիսյանի բրիֆինգը

Խոցված ադրբեջանական ԱԹՍ-ն Վարդենիսի տարածքում

Աննա Հակոբյանն այցելել է Ստեփանակերտում գտնվող մի քանի ապաստարաններ, որտեղ պատսպարվել են խաղաղ բնակիչները

ԱԺ արտահերթ նիստը՝ Ուղիղ հեռարձակմամբ

Փնտրում ենք վարձով տներ Արցախից ժամանածների համար. Գարիկ Պապոյանի տեսանյութը

Հացի փռերում, ալրաղացներում և այլ ձեռնարկություններում լրացուցիչ աշխատուժի կարիք. Արցախը. . .

Զոհված զինծառայողների թվում կին կա

Երգչի ժամն անցավ, հիմա պետք է կռվել․ Արա Մարտիրոսյանը կոչ է անում մեկնել Արցախ

Իմ Լեռնիկն է. Արցախում զոհված Լեռնիկ Վարդանյանը Հայոց Բանակի լավագույն սպաներից էր

Ադրբեջանական հրետանին այս պահին խփում է Մարտակերտին. Արծրուն Հովհաննիսյան

Որևէ կենդանի զինվորական մեզ մոտ գերի չկա. Արծրուն Հովհաննիսյան

Անհրաժեշտ է ակտիվանալ «Թվիթերում». Հովհաննես Մովսիսյան

Հայկական կողմն ունի մոտ 200 վիրավոր. Արծրուն Հովհաննիսյան

Կորոնավիրուսով վարակման 174 նոր դեպք մեկ օրում. մահացել է 6 մարդ

Հակառակորդը կիրառել է ծանր «ՏՕՍ» հրանետ․ ՀՀ ՊՆ խոսնակ

Երբ տեսա զինվորների նվիրվածությունը հայրենիքին՝ հասկացա,որ նույնչափ նվիրված չեմ ես Աստծուն․ Տեր Աբել

Հարգելի օպերատորներ, Արցախում այս օրերին ռոմինգը անթույլատրելի է․ Սուրեն Շահվերդյան

Միացեք, հայեր, Արցախն է մեզ կանչում, օգնության հասեք․Արամ Ա

Հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում. Շուշան Ստեփանյան

Արցախի բանակն ադրբեջանցի գեներալ է գերեվարել

Հրապարակվել են հակառակորդի դեմ մարտերում զոհված եւս 15 զինծառայողների անուններ

Հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները. Շուշան Ստեփանյան

ՊԲ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր

Թրամփը մեկնաբանել է Արցախում տիրող իրավիճակը. Տեսնենք՝ կարո՞ղ ենք արդյոք մենք դա դադարեցնել

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի ճեպացրույցը

Արցախի ՊՆ–ն հրապարակեց զոհված զինծառայողների անունները

Ադրբեջանական կենդանի ուժի ու զինտեխնիկայի կորուստները. նոր կադրեր

Արցախի հայերը հարձակման են ենթարկվել. Քիմ Քարդաշյան

Առգրավել է հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա իրենց մարտական լրակազմով, այդ թվում՝ ՀՄՄ-3. ՊՆ խոսնակ

Ունենք տասնյակ զոհեր ու վիրավորներ, դիրքերի կորուստ՝ Թալիշի ուղղությամբ ու հարավային թևում.. . .

Հակառակորդը ճշտված տեղեկություններով ունի մոտ 200 մարդկային կորուստ. Արծրուն Հովհաննիսյան

Մի քանի րոպե առաջ նորից ԱԹՍ խոցեցին մերոնք. Արծրուն Հովհաննիսյան

Այս պատերազմով մենք վերջնական հաղթելու ենք․ Սասուն Միքայելյան

Հայկական զինուժը շարունակում է խոցել ադրբեջանական զինտեխնիկան

Կոչ ենք անում ճանաչել Արցախի անկախությունը․ Էդմոն Մարուքյան

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի ասուլիսը

Փաշինյանի եզրափակիչ ելույթը խորհրդարանում՝ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու որոշման վերաբերյալ

Հակառակորդի ԱԹՍ-ի խոցումը Ստեփանակերտի երկնքում

Նախնական տվյալներով՝ Արցախի Զինված ուժերում 16 զոհ եւ 100-ից ավելի վիրավոր ունենք. Արթուր Սարգսյան

Պայմանավորվենք՝ եթե նույնիսկ բոլորին թվա, թե պարտվել ենք,մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի․Փաշինյան

Հարգանքի տուրք՝ Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին. Նիկոլ Փաշինյան

Հարգանքի տուրք՝ Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ.

«Սիրելի ժողովուրդ,
     Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
     Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
     Սփյուռքի հպարտ հայություն,

Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ:

1918 թվականի մայիսի 15-ին Ալեքսանդրապոլը գրավելուց հետո, մայիսի 21-ին թուրքական առաջապահ ուժերը հասել էին Սարդարապատ գյուղ և թվում էր՝ նրանք անխուսափելիորեն մուտք են գործելու էջմիածին ու Երևան, և հայության մնացած հատվածն էլ դատապարտվելու է ոչնչացման:

Դրությունն օրհասական էր: Սակայն պետք էր ոտքի կանգնել՝ ուժերի գերլարումով դիմակայելու մահաբեր գրոհին: Եվ հենց Արամ Մանուկյանը դարձավ հայության ոգու, կամքի ու ուժի մարմնավորումը. միշտ արդարադատ ու վճռական Արամը հուսահատության այդ օրերին ասում էր. «Դեպի գործ և աշխատանք, ու հաղթողը մենք ենք լինելու»:

Հուսահատությունը շուտով փոխվեց ոգևորության: Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսական մարտերում հայ ժողովուրդը մեկընդմիշտ ամրագրեց իր տեղն աշխարհի քարտեզի վրա. մայիսյան հաղթանակների շնորհիվ է, որ ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը:

Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսները դարձան Հայաստանի անկախության կերտողները: Հավերժ փառք Արամ Մանուկյանին, Թովմաս Նազարբեկյանին, Մովսես Սիլիկյանին, Դրոյին, Նժդեհին, Դանիել ու Պողոս Բեկ Փիրումյաններին, եզդիական հեծյալ ջոկատի հրամանատար Ջհանգիր աղային, ողջ հայկական բանակին ու աշխարհազորայիններին, զենքը ձեռքին կռվող հոգևորականներին:

1918 թվականի այսօրվա Եռաբլուրի տարածքում Արամ Մանուկյանի նախաձեռնությամբ աշխատում էին շուրջ 1500 կին ու տղամարդ, նրանք ամրացնում էին դիրքերը. Եռաբլուրը Երևան քաղաքի պաշտպանական վերջնագիծն էր: Սարդարապատի հաղթական ճակատամարտը զերծ պահեց Երևանը գրավվելուց, իսկ Եռաբլուրը տարիներ անց դարձավ յուրատեսակ ուխտատեղի՝ ոգեկոչելու Արցախի ազատության համար կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակը:

Այսօր մենք հավատարիմ ենք Սարդարապատի և Արցախի հաղթական ավանդներին ու պատգամներին, հավատացած ենք՝ ունենալու ենք մեր երազանքների Հայաստանը՝ արդար, բռնությունից զերծ, առաջխաղացման ու փոփոխության ձգտող ստեղծագործ հասարակությամբ, ուժեղ տնտեսությամբ ու էլ ավելի ուժեղ ու արդիական բանակով:

Սիրելի հայրենակիցներ,

Արամ Մանուկյանը ասում էր. «...դուք պիտի իմանաք, որ ես անոյժ եմ առանց ձեզ: Հերոսը ինքը ժողովուրդն է և եթե ժողովուրդը պատրաստակամություն ունի... աշխատել ու փրկել հայությունը վերահաս կործանումից, ապա իմ ու ինձ նման շատերի աշխատանքը ապարդիւն չի անցնի»:

Ուստի միասին դեպի գործ և աշխատանք, դեպի մեր երազանքների Հայաստան:

Համոզված եմ, Հայաստանի Հանրապետության հաղթական քաղաքացին այլևս երբեք թույլ չի տա պետականության կամ քաղաքացիության կորուստ, ինքնիշխանության և իրավունքի կորուստ, հավատի և լավատեսության կորուստ:

Հայաստանի Հանրապետությունը երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան, Հայաստանի դրոշը պետք է հավիտյան ծածանվի՝ խորհրդանշելով մեր ոգին ու հպարտությունը, մեր ազատությունն ու ինքնիշխանությունը:

Եվ ուրեմն՝ կեցցե՛ Ազատությունը,
     Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
     Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը,
     Կեցցե՛ն Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսները,
     Կեցցե՛ն Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերը,
     Եւ կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն ավելին