Մի քանի տրամաբանական հարց ընդդիմությանը
«Կառավարությանն անվստահության հայտնելու հարցով հրավիրված նիստը մեկնարկեց», սա երևի օրվա ամենալավ լուրերից մեկն է. սա մի բառով կարելի է ասել. «Ընդդիմությունը միավորվում է»:
Բայց մի քանի տրամաբանական հարց`
Ասենք, թե դուք կարողացաք նենց անել, որ վարչապետը հրաժարական տա`
1. Ունե՞ք արդյոք վարչապետի արժանի թեկնածու
2. Արդյո՞ք, երբ գա վարչապետ առաջադրելու ժամանակը, էս միահամուռ ախպեր քույրկությունը մի րոպեում չի վերածվի թշնամության (Դե ըստ իրենց` Միքայել Մելքումյանը ասում էամենալավը ես եմ, Դաշնակները բոլորը ծնված վարչապետ են, Լևոն Զուրաբյանը ծնված է վարչապետ լինելու համար, Նաիրա Զուրաբյանը վարչապետի աթոռի համար է ստեղծված):
Վերջում ինչ կցանկանամ ասել. «Հարգելիներս ախր ինձնից լավ գիտեք, որ ձեր ուզածը միայն աթոռնա, բայց չեք ուզում խոստովանել ու բարի փերիի դեմք եք ընդունել: Մի արեք տենց` Վարդան Սեդրակյանը վկա»:
Հ.Գ Մենակ դաշնակները կարան անվստահություն հայտնեն այն կառավարությանը, որոնց մեջ իրենք արդեն իրենց ուրույն տեղը ունեն: