▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարգելի գերագույն գլխավոր հրամանատար, խնդրում եմ՝ հաշվի առեք խնդրանքս, զորակոչեք ինձ.կին պատգամավոր

ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը քիչ առաջ ԱԺ ամբիոնից կոչ արեց զորակոչել իրեն: Իր ելույթը սկսելով նրանից, որ Սյունիքի մարզի զոհերից մեկը կին է՝ կրտսեր սերժանտ Հասմիկ Արզումանյանը, Գրիգորյանը վսհատեցրեց՝ հայ կնոջ համար չկա դժվար ու վտանմգավոր աշխատանք ու չի լինելու:

«Եվ ես ինքս էլ պատրաստ եմ հենց այս պահին մեկնել առաջնագիծ, բայց ոչ թե ոգեւորելու զինվորներին, այլ իրապես կռվելու»,- ասաց նա: Գրիգորյանը նկատեց, որ թեեւ թվում է՝ կնոջ ձեռքը չպիտի գնա դիմացինի վրա կրակելուն, բայց հայ կինը իր տունը, ընտանիքը, երեխաներին պաշտպանելու համար հաճախ է զենք վերցնում եւ շատ դիպուկ է կրակում:

Հաշվի առնելով, որ Գրիգորյանի բառերով ասած՝ Հայաստանը վերամբարձ կռունկով չի տեղափոխվելու որեւէ այլ տեղ, իսկ մեր հարեւանները չեն փոխվելու, ուստի մենք չպետք է գլխիկոր կանգնենք սեւազգեստ մայրերի կողքին ու խղճահարություն տածենք, մենք պետք է առավել քաջ լինենք:

«Հարգելի գերագույն գլխավոր հրամանատար, խնդրում եմ հաշվի առեք խնդրանքս, զորակոչեք ինձ հենց առաջին վայրկյանին երբ իմ կարիքը լինի, եթե դա հենց այս պահն է, ուրեմն այս պահին: Զորակոչեք որպես Փառանձեմ թագուհու հետեւորդի, որպես այն քաղաքացու, ով ճակատագրի բերումով երկրին զավակ չի տվել ու անչափելի պարտք ու պարտականություններ ունի այս երկրի հանդեպ»,- ելույթը եզրափակեց պատգամավորը՝ իր վստահությունը հայտնելով այն կապակցությամբ, որ ազատամարտիկ հայրը հիմա ժպտում է երկնքից:

Հիշեցնենք, որ երեկվանից Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել Արցախի սահմանին: ՀՀ-ում ու Արցախում ռազմական դրություն է, սկսվել է զորահավաք:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին