«Քաղավիացիայի գլխավոր կոմիտեն հարկատուների գումարներով նոր տնօրենի համար 13.4 մլն դրամով 2018թ-ի «Տոյոտա» է գնել։
Այդ կառույցն ինչպիսի՞ հաջողություններ է գրանցել վերջին 8 ամսում»,- նման գրառում է կատարել լրագրող Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում։

Հիշեցնենք՝ մամուլը գրել էր, որ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր կոմիտեի պետ Տաթևիկ Ռևազյանի համար պետության միջոցներով «Toyota Camary» մակնիշի, 181 ձիաուժ հզորությամբ նոր ու թանկ մեքենա է գնվել։ Ըստ տեղեկությունների՝ «Տոյոտա Երևան» ընկերության հետ մեքենայի գնման մասին պայմանագիրը կնքվել է հոկտեմբերի 17-ին։
Կարդացեք նաև՝ Ռևազյանն ինքնագլուխ հանդիպել է Ադրբեջանի քաղավիացիայի ղեկավարին, պոստֆակտում տեղեկացրել վարչապետին


