▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարկային արձակուրդի գաղափարը վատն ենք համարում. բա ծախսերն ինչո՞վ պետք է անենք. Նիկոլ Փաշինյան

Հարկային արձակուրդի գաղափարը վատն ենք համարում: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որովհետեւ ասում են՝ կառավարությունն այս ծախսը պետք է անի, այն ծախսը պետք է անի, այն ծախսը պետք է անի եւ նույն նախադասության մեջ ասում են՝ կառավարությունը բոլորին պետք է հարկային արձակուրդ տա: Բա եթե պետք է հարկային արձակուրդ տա, այդ ծախսերն ինչո՞վ պետք է իրականացնի: Դրա համար մենք ասում ենք, որ մարդիկ պետք է պատրաստ լինեն իրենց սովորականհարկերը, վճարումները անել: Իհարկե, ճգնաժամը չենք կարող արհամարհել, դրա համար կառավարությունը միջոցներ է ներդնում, այսինքն քաղաքացու հետ մասնակցում ենք հարկերի վճարմանը: Պայմանավորվել ենք, որ բանկերը վարկերի հետ կապված պետք է անհատական աշխատեն իրենց հաճախորդների շրջանակների հետ: Այո, մենք համարում ենք, որ կարող են լինել որոշակի սոցիալական ճգնաժամային երեւույթներ, դրա համար նախատեսել ենք 25 մլրդ դրամի չափով սոցիալական աջակցության փաթեթ, բայց այս փաթեթը պտք է լինի հասցեական, որ հասնի նրանց, որոնք դրա կարիքն իրականում ունեն»,-ասաց վարչապետը:

Նա հայտարարեց, որ կառավարությունը խուճապի չի մատնվելու, էմոցիոնալ, չհաշվարկված որոշումներ չի կայացնելու:

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում, որը ներկայացնելով ֆեյսբուքյան իր էջում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է․ Կառավարության կողմից տնտեսությանը ցուցաբերվելիք աջակցության եւ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի, պարենային ապահովվածության մասին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին