Կիրակի օրը կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը շարունակել են իշխանական էլիտայում ամրագրված սովորույթը. աղջիկ են տվել-աղջիկ առել: Այս անգամ՝ Իջևանում: Ըստ «Հրապարակ»-ի՝ Տավուշի մարզպետ, ՀՀԿ-ական Արմեն Ղուլարյանի որդին ամուսնացել է փոխմարզպետ, ՕԵԿ-ական Վահե Վարդապետյանի դստեր հետ: Հարսանիքի քավորը ՄԻԱԿ ներկայացուցիչ Լևոն Մարտիրոսյանն է եղել: Հարսանյաց հանդեսին մասնակցելու համար Երևանից Իջևան են մեկնել խնամիական երկու կողմերն էլ՝ ՀՀԿ-ից Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, «աղջկա» կողմից՝ Արթուր Բաղդասարյանը՝ ՕԵԿ-ական թիմով: Հարսանիքը, որը, փաստորեն, ՀՀԿ համագումարի տրամաբանական շարունակությունը կարելի է համարել, եղել է նույնքան «պրոտոկոլային», խմել են ոչ այնքան «զույգ ծաղիկների», որքան բոլորին «հաղթող» ՀՀԿ թեկնածուի կենացը:
Հարսանիք. ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը «սերտաճում» են խնամիական կապերով
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet