▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարվածային անօդաչուների տեղական թողարկում Արցախում. Փաշինյանը տեսանյութ է ներկայացրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել․ Հարվածային անօդաչուների տեղական թողարկում Արցախում:

Նշենք, որ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ «Տիգրանակերտ» զորավարժարանում մայիսի 19-ին բանակի փորձարկման եզրափակիչ փուլը հաջողությամբ հաղթահարել է Արցախի Հանրապետության և ՊԲ-ի համապատասխան մասնագետների նախագծած ու արդիականացրած հարվածային անօդաչու թռչող սարքը:

Նշվում է, որ այն գործում է տեղորոշման տարբեր տեխնկական միջոցներից անկախ, ունի խուսավարման ու կրակային խոցման բարձր հնարավորություններ, տեխնիկական բնութագրերով չի զիջում առաջատար երկրների նմանատիպ սարքերին և կառավարվում է հեշտությամբ:

Առաջիկա ամիսներին հարվածային անօդաչու թռչող սարքերը կմտնեն սերիական արտադրության փուլ և իրենց լիարժեք տեղը կզբաղեցնեն ԱՀ պաշտպանական համակարգում:

Փորձարկումներին հետևել են ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն ու բարձրաստիճան այլ զինվորականներ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին