▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասմիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ԹՈւԼՈՒԹՅՈւՆՆԵՐ շատ ունեմ... »

Դիտեք նաև՝

Asekose.am-ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ԱՄՍԱԳՐԻ հարցերին պատասխանում է երգչուհի Հասմիկ Կարապետյանը: 

-  Հասմիկ, մի պահ պատկերացրեք ՝ գնալու եք անմարդաբնակ կղզի. որո՞նք կլինեն այն երեք իրերը, որոնք կտանեք Ձեզ հետ:

- Անմարդաբնակ կզղի մեկնելիս ինձ հետ կվերցնեի իմ սիրելի գրքերը, փոքրիկ հայելի և նոթբուքս:

 - Ձեզ համար երազանքը մնում է երազանք, թե՞  նաև նպատակ է դառնում:

- Առանց երազանքների և երազելու կարողության կյանքը շատ տխուր կլիներ: Երջանիկ են նրանք, ովքեր կարողանում են երազանքները նպատակներ դարձնել և հասնել իրենց իղձերի իրականացմանը: Եթե հավատաս երազանքներիդ, ապա մի լուսավոր օր դրանք անպայման իրականություն կդառնան:

- Ի՞նչ երազանք է ունեցել Հասմիկ Կարապետյանը մանկության տարիներին:

- Երբ շատ փոքր էի, և ինձ հարցնում էին, թե ինչ եմ ուզում դառնալ, ես նայում էի ծնողներիս և պատասխանում, ուզում եմ դառնալ հոլիվուդյան աստղ. փաստորեն ճանաչված լինելն ինձ համար երազանք է եղել դեռ փոքրուց:

 - Ատելությունից սեր մե՞կ քայլ է:

- Չգիտեմ, միանշանակ չեմ կարող ասել, քանի որ ես չգիտեմ ատելությունն ինչ է, հնարավոր է չսիրեմ մեկին, չհարգեմ, ակայն ատել` ոչ, ես այդպես չէի ձևակերպի. միգուցե անտարբերությունց սեր մեկ քայլ է:

- Ձեր թուլությունը … :

- Թուլություններ շատ ունեմ, թերևս զգացմունքային լինելս է պատճառը, ամառն է իմ թուլությունը, առանց որի շատ եմ տխրում, ծովը, երբ հայտնվում եմ ծովում անկախ տարվա եղանակից լողում եմ, գեղեցիկ կոշիկնորն են իմ թուլություններից, շատ կան…

- Տղամարդկանց բնավորության ո՞ր գիծը չեք ընդունում:

- Ժլատ տղամարդիկ անընդունելի են ինձ համար, շատ թերությունների հետ կարող եմ համակերպվել, բայց տղամարդու ժլատությունը` երբեք:

- Ձեր խառնվածքի ո՞ր գիծը լիովին կցանկանայիք փոխել:

- Ամենաշատը կցանկանայի փոխել այն, որ չափացանզ անկեղծ եմ. դա շատ թանկ և դրական հատկություն է, ոչ բոլորին է տրված. հասկացողները գնահատում են դա և խորհուրդ են տալիս երբեք չփոխվել, սակայն դժբախտաբար կան չար մարդիկ, ովքեր անկեղծությունս օգտագործում են իմ դեմ, այդ պատճառով էլ արդեն զգույշ եմ և ամեն մի անարժան մարդու այլևս չեմ վստահում:

-  Հե՞շտ է Հասմիկ Կարապետյանի վստահությունը շահելը:

- Անհամեստություն թող չթվա, բայց ես ինձ համարում եմ հոգով բարի և լուսավոր մարդ, իսկ նման մարդկանց վստահությունը շահելը շատ հեշտ է: Իմ փրկությունը միայն այն է, որ շատ զարգացած ինտուիցիա ունեմ և առաջին իսկ հանդիպման ընթացքում զգում եմ տվյալ մարդու էներգետիկ դաշտը:

-  Ասում են` պետք չէ զղջալ կատարած քայլերի համար:  Ձեր կյանքում եղե՞լ է նման դեպք, որը հետագայում նման զգացումներ է առաջացրել:

- Երբեք պետք չէ զղջալ կատարած քայլերի համար, ինչ եղել եղել է, անցյալը հետ չես բերի, պարզապես պետք է այնպես ապրենք ներկայում, որ ապագան բերկրանք ու լույս բերի, այլ ոչ թե «բերման ենթարկի»  անցյալում արած քայլերի համար:

-  Ո՞վ է Ձեր իդեալը:

- Իդեալներ չունեմ. պարզապես կան մարդիկ, ովքեր ինձ համար շատ համակրելի են եղել և կան:

-   Եղե՞լ են իրավիճակներ, որոնց պատճառով դեպրեսիայի մեջ եք ընկել:

-   Ես գտել եմ դեպրեսիայի  դեմ  պայքարելու մեթոդր: Մարդկային ուղեղը հզոր օրգան է և պետք է հնարավորինս շատ այն օգտագործել: Եթե ինքդ քեզ լցնես դրական լիզքերով և մտքերով, հոգիդ կուժեղանա և թույլ չի տա, որ ընկճախտը ներխուժի քո ներս: Լավատեսությունը շատ ավելի իմաստուն ու հզոր հատկություն է, քան մենք կարծում ենք:

-  Երևույթներ, որոնց սկզբունքորեն դեմ եք:

- Կեղծիք, նախանձ

- Ի՞նչ գին ունի ներողությունը Ձեզ համար:

- Ներողությունն ինձ համար շատ բարձր գին ունեցող հատկություն է, իմաստուն և փրկված են այն մարդիկ, ովքեր կարողանում են թե ներողություն խնդրել, թե ներել: Այն ազատում է մեզ բացասական կործանիչ զգացմունքային դաշտից, թողնում է,որ լույսով լցնենք հոգիներս:

Հեղինակ՝ Սեդա ՂՈՒԿԱՍՅԱՆ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին