▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հատով դեղի վաճառքը կարգելվի՞.«Ժողովուրդ»

Այս պահին հետաքրքիր հակասություն է ստեղծվել ՀՀ առողջապահության նախարարության եւ դեղարտադրողների, ներմուծողների միության միջեւ: Մի կողմը պնդում է, որ հատով դեղ հնարավոր չէ վաճառել, իսկ մյուս կողմը՝ դա խնդիր չէ եւ կարելի է: Ըստ դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանի՝ դեղերի դրոշմապիտակավորման օրինագիծը բերելու է դեղահաբերի՝ հատիկով վաճառքի արգելքին:

Հիշեցնենք, որ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ Հայաստանի տարածքում օտարվող բոլոր դեղերը պետք է պարտադիր դրոշմապիտակավորվեն:  Տեւական ժամանակ է, ինչ ՀՀ դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը բարձրաձայնում է, որ Հայաստանի տարածք ներմուծված դեղերի պարտադիր դրոշմապիտակավորումը մի շարք խնդիրների առջեւ կկանգնեցնի ոչ միայն ներմուծողին, այլեւ սպառողին: Բացի այս՝ վերը նշված օրենքում կատարված փոփոխությունների համաձայն` այսուհետ հատով դեղ գնելն անհնար կլինի:

Վերջերս դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը լրագրողների հետ հանդիպմանը մտահոգվեց՝ հայտարարելով, որ եթե մինչ օրս շատ դեղեր վաճառվում էին ոչ թե ամբողջական փաթեթով, այլ հատով, ապա, ըստ նոր օրենքի, դեղատներում այլեւս հատով դեղեր չեն վաճառվի: Ավելին՝ եթե դեղատան աշխատողը տուփից առանձնացնի դեղն ու հատով վաճառի, ապա դա կդիտվի օրենքի խախտում, եւ տվյալ անձը կենթարկվի օրենքով նախատեսված պատժամիջոցների:

Սակայն ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության մարդասիրական համակարգման բաժնի պետ Վարդուհի Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ հայաստանյան դեղատներում դեղերի հատով վաճառքն արգելված չէ: Աշխատողները պետք է միայն դրանց վրա պիտանելիության ժամկետի մասին նշումով պիտակներ կպցնեն. մի ողջ լեկցիա:

 

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ» թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին