▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հավաքածուները կրում են աստվածուհիների անուններ. ինչպես ստեղծվեց հայկական վրձինների արտադրությունը

Asekose.am-ի զրուցակիցը «Սիրուն՛Ս» հայկական բարձրորակ դիմահարդարման վրձինների հեղինակ Սուսի Բագրատունյանն է:

Ինչպե՞ս եղավ դիմահարդարման բարձրորակ և պրոֆեսիոնալ վրձինների ստեղծման գաղափարը:

Միտքն առաջացել էր դեռ այն ժամանակ, երբ պետք է դիմահարդարում սովորեի։ Շուկայում պրոֆեսիոնալ վրձինների գները շատ բարձր են և, որպես սկսնակ մասնագետ, և մարդ, ով չգիտեր կստացվիր իր մոտ դառնալ դիմահարդար թե ոչ, միջինում 100.000-150.000 դրամ ցանկալի չէ տալ միայն վրձիններին։ Եվ սկսեցի մտածել ավելի մատչելի տարբերակների մասին։ Քանի որ չկային միջին գնի որակյալները, փորձեցի ստեղծել նրանց:

Որտե՞ղ հնարավոր եղավ իրականացնել մտահղացումը:

Որոշ նյութեր դրսից հնարավոր եղավ ձեռք բերել, որոշներն էլ արդեն տեղում։

 Սուսի, Ձեր վրձինները անվանական են, կարծես մեծամասամբ հայկական անվանումներ ունեն դրանք: Կարելի՞ է ենթադրել, որ ամեն ինչում կարևորում եք հայկականը:

Իհարկե, հիմնականում Աստվածուհիների անուններ են կրում հավաքածուները, քանի որ ինչ-որ հայկական մոտիվ պետք էր մցնել իրենց մեջ։

 Լինելով դիմահարդար՝ կասեք, թե հատկապես ինչու պետք է յուրաքանչյուր դիմահարդար իր արվեստանոցում ունենա «Սիրուն՚Ս»-ի հավաքածուն:

Գին և  որակ, սա է մեր հիմնական գաղափարախոսությունը: 1-2 հավաքածուն լիարժեք բավարար է պրոֆեսիոնալ դիմահարդարի աշխատանքի համար։

Հատկանշական է, որ դուք ունեք նաև այնպիսի հավաքածու, որով աղջիկներն իրենք իրենց կարող են ամենօրյա դիմահարդարում անել: Հետաքրքիր է՝ մեր աղջիկները ընտրո՞ւմ են «Սիրուն՚Ս»-ը ամենօրյա դիմահարդարման համար:

Այո, և առօրյա և պրոֆեսիոնալ դիմահարդարման համար շատ հարմար են մեր հավաքածուները։

Արդյո՞ք հասանելի են իրենց արժեքով «Սիրուն՚Ս»-ները:

Այո, ցանկացած աղջիկ կարող է իրեն թույլ տալ ունենալ իր սիրուն՚ս-ները։

 Ինչպիսի խնամք են պահանջում Ձեր վրձինները:

Վրձինները հիմնականում լվանում ենք շամպույնով կամ հատուկ նախատեսված օճառով:

Որտեղի՞ց է հնարավոր լինում ձեռք բերել Ձեր արտադրանքը: Հետաքրքիր է Հայաստանից դուրս հայկականը հնարավորություն կա՞ ունենալու:

Դեռ աշխատում ենք օնլայն հարթակում, նաև ապագայում հնարավոր կլինի ձեռք բերել խանութ սրահից։ Մարզեր և ՀՀ-ից դուրս առաքումներն իրականացվում են Հայփոստի միջոցով։

Հնարավո՞ր է՝ մոտ ապագայում բացեք Ձեր խանութն ու ներկայացնեք ոչ միայն դիմահարդարման վրձինների, այլ նաև այլ պարագաների սեփական արտադրությունը:

Անհնարին ոչինչ չկա։

Վրձինների ստեղծման այս ճանապարհն առանց ո՞ւմ կամ ինչի՞ հնարավոր չէր լինի պատկերացնել:

Առանց ծնողներիս հնարավոր չէր պատկերացնել, ինչպես նաև առանզ անհրաժեշտ ֆինանսական միջոցների։ Եվ եթե ծնողներիս հավատն ու վստահությունը չլիներ, այսօր սիրուն՚Ս-ը չէր լինի։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին