▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաղորդավարին հեռացրել են Արմենիա TV-ից ու նա լքել է Հայաստանը

Երազում եմ հայկական TV-ում աշխատել: Երազանք չունեի մինչև այս պահը: Ահավոր է գիտակցել, որ հայրենիքումդ, ունենալով փորձ ու տվյալներ, չես կարող աշխատել TV-ում քո հարազատ լեզվով: Ինչի՞ պիտի մի երկու հոգու հետ խնդիր ունենաս, ու դա ճակատագրական լինի: Ինչի՞ չեմ կարող Հայաստանում ապրել ու զբաղվել իմ սիրած գործով:

Ամեն ինչ սկսվեց ուղիղ մեկ տարի առաջ, երբ աշխատանքի անցա «Արմենիա TV»-ում: Հեռուստատեսությունում ինձ ընդունեցին որպես հետաքրքիր երիտասարդի, ում նոր հաղորդավարուհի-ընկերուհի էր պետք: Նա պետք է այնպիսին լիներ, որ իր հետ ինձ ազատ զգայի և ում հետ «կնայվեինք»: Առաջարկեցի իմ ծանոթի` Լիլիթի թեկնածությունը:

Նրան հավանեցին, սկսեցինք միասին վարել «Բարի լույս, հայեր» ծրագիրը: Սկզբում կարծես թե ամեն ինչ լավ էր, բայց ընթացքում ղեկավարությունիցս ակնարկներ էի ստանում, որ ֆորմատն իմը չէ: Ինձ հաճախ էին քննադատում, հաճախ էի սխալներ թույլ տալիս, շատ էի լարվում: Բայց գիտեի, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի: Հիշում եմ անգամ համացանցում հրապարակում եղավ, երբ հեղինակն ինձ անվանում էր հակահիգիենիկ թրաշով և ինտելեկտի հետ էլ ակնհայտ խնդիրներ ունեցող մեկը: Նա ինձ որպես պատանեկիկ էր բնութագրել, ով իր գործի հետ քիչ կապ ունի: Ես, իհարկե, ընդունում եմ, որ իմ արտաքին տեսքը կապ չունի ՀԱՅ ՏՂԱ կերպարի հետ, բայց դա բնավ չի նշանակում, որ ես հազարավոր քյառթերից պակաս տղա եմ: Ես կարող եմ հետևել նորաձևությանը, լինել խնամված (ունք չեմ հանում, մազերս էլ ինչպես մեր ՀԱՅ ՏՂԱՆԵՐի մեծ մասը չեմ ուղիղացնում): Անկեղծ ասած, ես ինքս էլ գիտեմ, որ լավագույնը չեմ, բայց գիտենք, որ լավերն էլ մեր իրականության մեջ շատ չեն: Մատների վրա կարելի է հաշվել:

Ամիսներ անց ինձ հեռացրին «Արմենիա TV»-ից՝ պատճառաբանելով, որ «Բարի լույսն» ինձ համար չէ: Բայց քանի որ բնույթով ես խնդրող չեմ և ոչ էլ «պադոշ», չհարցրի, թե որ հաղորդման մեջ կարող եմ աշխատել և այլն, պարզապես շնորհակալություն հայտնեցի այդ ամիսներին ինձ վստահելու համար և անհետացա:

Իհարկե, հարցը միայն մասնագիտական թերացումների մեջ չէր… Անձնական խնդիրներն այստեղ ավելի մեծ դեր խաղացին: Խնդիրներ ունեցա մի քանի հոգու հետ, ովքեր պապայություն են անում հայկական եթերը և որոշիչ ձայն ունեն: Դրանց թվում էր հայտնի Գոռը, ով «Դար 21»-ի պրոդյուսերն է: Նրա «բարի խորհուրդների» արդյունքում է, որ իմ նկատմամբ վատ տրամադրվեցին և հեռացրին:

Սակայն եթե ինձ հեռացնելու պատճառները տարիքս ու ֆորմատին չհամապատասխանելն է, ապա կարո՞ղ եք ինձ բացատրել, թե ինչ գործ ունեն նույն Գոռը, Արմենը և Կամո Թովմասյանը «Դար 21»-ում: Սա երիտասարդական ալիք է, կարծում եմ՝ ժամանակն է նոր սերնդին ճանապարհ բացելու: Նրանք իրենց գործում միգուցե և վարպետ են… Լավ պրոդյուսեր է Գոռը, Կամոն՝ ամենափիառված բլոգերը, Գալյանն էլ համար մեկ է, որպես ոճաբան (Երևանում)... Բայց այսպես սխալ է…

Մեզ մոտ այնպիսի իրավիճակ է, եթե դու, ասենք, Գոռի հետ խնդիր ունես, ապա «Դար 21»-ում առաջ գնալու ոչ մի հնարավորություն չունես, որքան էլ լավը լինես ու հակառակը: Նույն բանը երգիչների դեպքում է: Լսել եմ, որ Նարեկ Բավեյանը զրկվել էր «Դար 21»-ով երևալու հաճույքից, ինչ է թե ռեժիսորի հետ խնդիր էր ունեցել:  

Հիմա Մոսկվայում եմ: Նեղացած եմ Հայաստանից: Էս օտարութան մեջ ինձ ավելի ջերմ են վերաբերվում: Կարելի է ասել, արդեն աշխատում եմ MTV-ում: Մինչև ամսվա վերջ ժամանակ ունեմ հայկական ակցենտիս վրա աշխատելու և հաջողության դեպքում մշտական գործի կանցնեմ: Ի դեպ, նույնիսկ վիդեոբլոգ եմ բացել ակցենտիցս շուտ ազատվելու համար… Պոզիտիվ եմ տրամադրված ու վստահ եմ, որ ինձ հաջողություններ են սպասվում… թեկուզ և օտարության մեջ:

Լյով Բադալյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

 

 


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին