Հերմինե Ստեփանյանը պատրաստվում է լույս աշխարհ բերել իր առաջին երեխային: Հաղորդավարուհին և ամուսինը` լուսանկարիչ Արմեն Աղայանն իրենց անձնական կյանքի մասին խոսել չեն սիրում, գաղտնի են պահում նաև ապագա երեխայի սեռը: Այս մասին գրում է Բրավո.am-ը:
«Դար 21» հեռուստաընկերության «Մենք ենք, մեր հայերը» եւ «Միքսեր» ծրագրերի հաղորդավարուհին հայտնել է, որ աշխատանքային դադար չի վերցրել. «Հիմա աշխատում եմ շատ ակտիվ ռիթմով, հուսամ` մինչեւ վերջ ինքնազգացողությունս այսպիսին կլինի: Չի բացառվում, որ նկարահանման տաղավարից հայտնվեմ ուղիղ…»: