Մի քանի լրատվակայքեր տեղեկություն են շրջանառում՝ «Հաղթանակ զբոսայգում ծառեր են կտրվել, իսկ տեղում երկնաքերեր են կառուցվելու» վերնագրով՝ հղում անելով սոցանցային մի գրառում: 
Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը եւ հայտնել, որ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում. Հաղթանակ զբոսայգում կամ հարակից տարածքում երկնաքերեր չեն կառուցվում: Առավել եւս, Հաղթանակ զբոսայգու տարածքում ծառեր չեն հատվում:
«Խնդրում եմ տարածել միայն ստույգ եւ ճշտված տեղեկություն»,- հորդորել է Կարապետյանը:


