Արցախում հերոսաբար զոհված Գևորգ Կիրակոսյանի մայրը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ցավոտ է, շատ ցավոտ է ու դժվար հիմա գրելը: Սակայն, որպես իրական սպայի մայր, բարձր գլխով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իմ որդուն նվիրված իրենց հոդվածներով, բանաստեղծություններով նրան անմահացրեցին: Կիրակոսյանը 13 օր մասնակցեց պատերազմին՝ պաշտպանելով իր հայրենիքը և զոհվեց հանուն Արցախի անկախության:Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս դժվար պահին աջակցեցին մեզ իրենց ջերմ խոսքերով և հաճոյախոսություններով:Բոլորին խաղաղություն եմ ցանկանում: Թող այսուհետ որևէ մայր չարտասվի: Հաղթելու ենք»:


