▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հաղթելու ենք» կարգախոսի ներքո վարած քաղաքականության հետևանքով պարտություն կրեցինք

Պատերազմի ժամանակ «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո վարած ամբողջ քաղաքականության հետևանքով մենք պարտություն կրեցինք, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Այսօր էլ «Լռում ենք» կարգախոսի ներքո են գործում», - ասաց նա` հավելելով, որ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ հարցի պատասխանը պետք է տան հենց իշխանությունները:

«Կարծում եմ՝ ամենակարեւոր խնդիրներից մեկը մոսկովյան այցի ընթացքում, ռազմագերիների վերադարձնելն է: Սա հերթական այն քայլերի շրջանակներում է, որ Ադրբեջանը և նաեւ ռուս-թուրքական տանդեմը  իրենց ազդեցությունն են շարունակում գործել Հայաստանի իշխանությանների վրա: Դա է պատճառը, որ ասում ենք՝ իշխանությունները պետք է փոխվեն»:

Ըստ Սեյրան Օհանյանի՝ ավել համարձակ, արտաքին հարաբերություններում ավելի լավ բանակցող իշխանություններն են պետք, որ կկարողանան այս իրավիճակից դուրս գալ:

Պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ հունվարի 11-ին ստորագրած փաստաթղթով հակառակորդը ընդլայնելու է թուրք-ադրբեջանական տանդեմը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին