Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչներն այսօր՝ հուլիսի 28-ին հավաք էին կազմակերպել BBC-ի դիմաց: Այստեղ էր նաեւ ադրբեջանցիների խումբը՝ իրենց դրոշներով: Հայ երիտասարդները վանկարկում էին «Արցախ», «Հայաստան», «Դադարեցրեք պատերազմը», «Արցախը Հայաստան է»:

Ինչ-որ պահի ադրբեջանցիներից մեկը փորձել է հարվածել հայ երիտասարդներից մեկին, որից հետո բախում է սկսվել հայերի ու ադրբջանցիների միջեւ: Երկու խմբերի միջւեւ գտնվող բրիտանացի ոստիկանները կարողացել են հանդարտեցնել իրավիճակը եւ հեռացնել խմբերին իրարից:


