▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ ֆուտբոլիստ`Իտալիայի ազգային հավաքականի կազմում

fifa.com-ը գրում է, որ Իտալիայի ազգային հավաքականի պաշտպան Մատտեու Դարմիանը ծագումով հայ է:

24-ամյա ֆուտբոլիստը, ով հայկական արմատներ ունի, ծնվել է իտալական Լենյանո քաղաքում: Նա «Միլանի» սան է, որտեղ անցկացրել է 4 խաղ:  «Միլան»-ում իր առաջին խաղը անցկացրել է «Բրեշիա»-ի դեմ 2006-ի գավաթային հանդիպման ժամանակ` փոխարինելով վրացի հայտնի ֆուտբոլիստ Կախա Քալաձեին: Այժմ Մատտեուն հանդես է գալիս «Տորինոյում»:

Իտալիայի ազգային հավաքականի կազմում Մատտեուն նորամուտը նշել է Իռլանդիայի հետ` 2014-ի մայիսի 31-ին կայացած ընկերական խաղում: Մինչ այդ նա հանդես է եկել Իտալիայի բոլոր տարիքային հավաքականներում:

Աշխարհի առաջնության Իտալիա-Անգլիա հանդիպմանը հայ ֆուտբոլիստը հանդես է եկել մեկնարկից`առանց փոխարինման:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին