▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ հայտնիներից ովքեր են օգտվում երթուղայիններից` քաղաքական գործչից մինչև երգիչ

Պարբերաբար տեսնում ենք, թե ինչպես են հայտնի հաղորդվարները կամ տարբեր սերիալներում օլիգարխի, օրենքով գողի մարմնավորող, երբեմն էլ ոչ այնքան մեծ դերով հանդես եկող դերասաններն օգտվում երթուղային տաքսիներից: Նրանցից ոմանց ուղևորները ճանաչում են, հարց ու փորձ անում, երբեմն էլ վճարում նրանց փոխարեն...

esyes.am-ն է գրում այս մասին ու նշում, որ հաղորդավարուհի Աննա Գրիգորյանն  էլ է դեռևս երթուղային տաքսիներից օգտվում, ինչպես նաև երգչուհի Նարինե Դովլաթյանը:

Կայքը նաև կարծիք է հայտնում, որ սրա  մեջ  ոչ  մի վատ բան չկա, քանի որ ոչ միշտ են մարդու հայտնիությունն ու գրպանի պարունակությունը ուղիղ համեմատական միմյանց:

Նույնիսկ քաղաքական գործիչներից Րաֆֆի  Հովհաննիսյանն է երբեմն երթուղային տաքսիներից օգտվում` գուցե շարքային քաղաքացուն առավել մոտ լինելու համար, իսկ իջնելիս էլ վճարում է բոլոր ուղևորների փոխարեն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին