▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ ՃՈ ոստիկան, այս ինչ օրն ես ընկել

է~, հայ ՃՈ ոստիկան, այս ինչ օրն ես ընկել: Նոր խցանումից նյարդայնացած խախտում արեցի և, երբ արդեն հատել էի հոծ գիծը նկատեցի ոստիկանության մեքենան, որը առանց տարբերակող լույսերը միացնելու քշեց իմ ուղղությամբ: Կանգնեցի և ժպտալով իջա մեքենայից, քանզի արդեն հասել էի: Ասացի գիտեմ, որ խախտում եմ արել, կարող եք արձանագրել, բայց ես էլ ուզում եմ ձերը արձանագրել: Ինչու եք թաքնվում և չեք կատարում նախարարի հրամանը, ըստ որի երեկոյան ժամերին պետք է ազդանշանային լույսերը միացված լինեն: Ասեց. Ես տենց բան չեմ լսել: Հեսա կարձանագրենք կիմանաս,-ասեց: Ես էլ Ֆեյսբուքում կարձանագրեմ:

Ես ի սկզբանե ընդունել եմ իմ խախտումը, ուղղակի մի թաքնվեք : 

Հիմա ամենահետաքրքիրը, մի ոստիկանը սկսում է արձանագրել, մյուսը սկսում է հարցել տալ, շեշտում է, որ ինքը տենց բան չի ասել: Որ այդ ոնց եմ ես տեսել իրենց, եթե անջատած է եղել ու այդ ամենը ինքը հեռախոսով ձայնագրում է: Եվ մտնում բառախաղի մեջ :))))))) Իմ ուղիղ հարցին միացրած է եղել թե ,ոչ պատասխանում է չեմ հիշում: Ասումա մեզ շանտաժ մի արա. Մոտենում եմ ստորագրելուն իմ տուգանքը, տեսնեմ մյուս ոստիկաննը նույնպես թաքուն տեսագրում է հեռախոսով: Ասում եմ ինչն եք նկարում ասումա ակտս: ))) մի խոսքով մի թատրոն: Շամշյանը տենց չէր կարա նկարեր : Սենց որ գնա ՃՈ ակադեմյաիում նոր առարկաներ են ուսուցանվելու ` օպերատռություն և մոնտաժ: Ես հատուկ չէմ նշում բորտի համարը: Ողղակի ուզում եմ , որ պ-ն Նախարարը , որին ես բավականին լավ եմ վերաբերվում, ևվս մեկ անգամ զգոնության կոչ անի :


 

 

Պրոդյուսեր Ալեն Սիմոնյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին