▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ ժողովուրդը դա չի ներելու․․․ 10 տարի անց․․․

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Սերժ Սարգսյանի խոսքը՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում սպանած Ռամիլ Սաֆարովին՝ Բաքվին արատահանձնումից հետո՝ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու վերաբերյալ։

Տիկնա՛յք և պարոնա՛յք դեսպաններ,

Իրենց այս համատեղ գործողություններով Հունգարիայի և Ադրբեջանի իշխանությունները դուռ բացեցին նման հանցագործությունների կրկնության համար:

Այս որոշմամբ նրանք ուղերձ են տալիս մարդասպաններին: Նրանք այսուհետև գիտեն, որ էթնիկ կամ կրոնական ատելության հողի վրա կատարված սպանությունը կարող է անպատիժ մնալ:

ԵՍ ԴԱ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ՉԵ՛Մ ԿԱՐՈՂ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԴԱ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ՉԻ՛ ԿԱՐՈՂ:

ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԴԱ ՉԻ ՆԵՐԵԼՈՒ:

Սերժ Սարգսյան, 31 օգոստոսի, 2012 թ

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարները պայմանավորվել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին