▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ նկարչի «հրեշտակներն ու դևեր»-ը՝ Իտալիայում

Իտալիայի  Աոստա քաղաքի Սեն-Բենին կենտրոնում հուլիսի 29-ին բացվել է  Արշակ Սարգսյանի անհատական ցուցահանդեսը՝  «Հրեշտակներ և դևեր» խորագրով․ Ցուցահանդեսի կուրատորը ` Դոմինիկ Լորան, արդեն երկրորդ անգամ է ներկայացնում տաղանդավոր հայ երիտասարդ  նկարչին Իտալիայում։

Նշենք, որ Հայաստանում Արշակ Սարգսյանին ներկայացնում է Պուշկին փողոց 33 հասցեում գտնվող Անտիկյան ցուցասրահը․ հիմնադիր՝ Արմինե Անտիկյան։

Արշակ Սարգսյանը ապրում և ստեղծագործում է Երևանում և Լոնդոնում․  գեղարվեստական ​​գործունեությունը սկսել է շատ երիտասարդ տարիքում՝ դասական աշխարհի ոգին համադրելով ժամանակակից տարրերի հետ և ստեղծելով սյուրռեալիստական ​​կերպարներ՝ իրականության և երևակայության միջև՝ ոգեշնչված արվեստի պատմության և հայ ժողովրդական ավանդույթի վարպետներից։

Իտալական մամուլը լայն արձագանքել է Արշակ Սարգսյանի ցուցահանդեսին․ դրանցից մի քանիսի հղումը՝ ստորև․

Aosta. la mostra Arshak Sarkissian “Angeli e Demoni”

Al Centro Saint-Bénin arriva “Angeli e Demoni”, le creature inquiete di Arshak Sarkissian

Arshak Sakissian. Angeli e Demoni

Համադրող Դոմինիկ Լորան  հետյալ կերպ է ներկայացնում Աոստայի ցուցահանդեսը. «Նկարիչը իր ժամանակի խորհրդանշական զավակն է, քանի որ նա զգացել է խորհրդային կայսրության վախճանը և դրա արդյունքում բարդ անցումը: Որպես հետազոտող, ով դուրս է գալիս իր ստեղծագործության սահմաններից, նա փորձարկում և փոխարինում է արտահայտչամիջոցներն , ինչպիսիք են նկարչությունը, գծանկարը, գրաֆիկան, քանդակը և ինստալյացիան, խաղալով խորհրդանիշների և նյութերի հետ, որոնք, ինչպես բաբելյան արտահայտությունները, միաձուլվում են, համընկնում : Աշխարհի մասին նրա տեսլականը սկսվում և իրականացվում է հիշողությամբ, գույներով, հնագույն ու ժամանակակից ձևերով լի ստեղծագործություններով, որոնք ներծծված են հումորով և լի կոլեկտիվ դրամայով»:

Արշակ Սարգսյանի ստեղծագործությունները կենդանացնում են տարօրինակ կերպարներ, ակրոբատներ, հասարակ մարդիկ, հեքիաթասացներ, խելագարներ, ձկնորսներ... Դասական դիրքերում գրոտեսկային կերպարները բացահայտում են մարդկության դրաման, որը կերպավորման շատ հետաքրքիր լեզու է `ոգեշնչված առօրյա կյանքով՝  միաժամանակ ստեղծելով անիրական աուրա: «Արշակի նկարը,- գրում է կատալոգում ցուցահանդեսի մենեջեր  Դարիա Ջորիոզը,- սնվել է անհանգիստ վարպետների դասերով, ինչպիսիք են Բոսխը, Գոյան» ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին