▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ սպաների նկատմամբ Ինտերպոլի ուղիներով որևէ հետախուզում չի իրականացվում. Ոստիկանություն

Սոցիալական ցանցերում տեղեկատվություն էր տարածվել, որ Ադրբեջանի իրավասու մարմինների կողմից քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով քրեական հետապնդում է նախաձեռնվել ՀՀ ԶՈՒ սպաներ Վազգեն Վարդանյանի և Արմեն Ջամալյանի նկատմամբ, ինչի կապակցությամբ նշված երկրի Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից համապատասխան հայցադիմում է ներկայացվել Ինտերպոլի Գլխավոր Քարտուղարությանը՝ նրանց նկատմամբ Ինտերպոլի ուղիներով միջազգային հետախուզում հայտարարելու նպատակով։ Այս մասին ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել։


«Հայտնում ենք, որ 11.09.2020 թ. դրությամբ Վազգեն Վարդանյանի եւ Արմեն Ջամալյանի նկատմամբ Ինտերպոլի ուղիներով որեւէ հետախուզում չի իրականացվում։
ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից մշտապես իրականացվում են դիտարկումներ՝ Ադրբեջանի իրավասու մարմինների նման նախաձեռնություններին ժամանակին եւ համարժեք արձագանքելու ուղղությամբ, ինչի կապակցությամբ այդպիսի խնդիրներ ծագելու դեպքում ՀՀ-ում Ինտերպոլի կողմից անմիջապես տրվում է համարժեք արձագանք եւ Ինտերպոլի Գլխավոր Քարտաղարությանը ներկայացվում են հիմնավորումներ ու փաստարկներ»,- ասված է պարզաբանման մեջ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին