▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստան-Թուրքիա խաղին արգելվել է Ադրբեջանի դրոշներով մուտքը

Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում Թուրքիայի և Հայաստանի ազգային հավաքականների խաղին Ադրբեջանի դրոշով մարզադաշտ մտնելու արգելքը Թուրքիայում մեծ արձագանք է գտել ազգայնականների ու ադրբեջանական համայնքի մոտ։ Այս մասին հայտնում է թուրքական Yenicag-ը։

Սոցցանցերում բողոքի ալիք է բարձրացել Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումից հետո, որով արգելվում է Ադրբեջանի դրոշով մտնել Թուրքիա-Հայաստան խաղին։

«Մենք բոյկոտում ենք այդ որոշման դեմ, հայտարարում ենք, որ չենք գնալու մարզադաշտ։ Դատապարտում ենք նրանց, որոնք նման որոշում են կայացրել, որը հակասում է  մեկ ազգերի եղբայրության ըմբռնմանը»,- ասվում է Թուրքիայի ադրբեջանական ասոցիացիաների ֆեդերացիայի և Էսքիշեհիրի ադրբեջանցիների ասոցիացիայի հայտարարության մեջ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին