Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի թարմացված վարկանիշային աղյուսակում նահանջել է երկու հորիզոնականով:
Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:
Նոր վարկանիշային աղյուսակում Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 102-րդ տեղը:
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Արգենտինայի հավաքականը։ Երկրորդ և երրորդ տեղերում են համապատասխանաբար Իսպանիայի և Ֆրանսիայի հավաքականները։ Առաջին հնգյակում են նաև Անգլիայի և Բրազիլիայի հավաքականները։