Հայաստանը վերսկսել է խորհրդարանի նախկին պատգամավոր և նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի գործով քննությունը: Այս մասին նշված է Լրագրողական հետաքննության միջազգային կոնսորցիումի (ICIJ) հոդվածում:
Կոնսորցիունի տեղեկություններով՝ Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը քննում է Պողոսյանի գործը՝ կապված «Պանամական փաստաթղթերի» հետ:
Քննվում է նրա կապը 3 օֆշորային ընկերությունների հետ, ինչպես նաև հնարավոր փողերի լվացումը: