Արտե հեռուստառադիոընկերության կազմակերպած «Black and White Monochrome Awards 2018» միջազգային մրցույթի եզրափակիչը քիչ առաջ ավարտվեց եվրոպական հեղինակավոր ալիքի ուղիղ եթերում։ Հաղթողը որոշվեց 50/50 հարաբերակցությամբ հեռուստադիտողի և պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատականներով։

Հայաստանը ներկայացնում էր Արթուր Հակոբյանը,որպես լուսանկարչական թեմա և ազգային սիմվոլ ընտրվել էր Արարատ լեռը։ Եզրափակիչ փուլ անցած 4 երկրներից մեկը Հայաստանն էր,սակայն այն զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը 450 ձայնով։

Monochrome 2018-ում հաղթանակը տարավ Ֆրանսիայի ներկայացուցիչ, ազգությամբ ռուս, 18 ամյա Մաքսիմ Ֆեդերովը։ Հայաստանը Ֆրանսիային զիջում էր ընդամենը՝ 50 ձայնով։
Հիշեցնենք,որ մրցույթի հաղթող մասնակիցը հնարավորություն էր ստանալու մեկնել բավական շատ կանգառներով ճանապարհորդության դեպի՝ եվրոպական մի շարք երկրներ ,մասնակցել ամենահեղինակավոր լուսանկարիչների և օպերատնորիների վարպետության դասերին։


