Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի արդյունքում ֆրանկոֆոն երկրների հետ Հայաստանի արտաքին կապերն ու հարաբերություններն էականորեն ընդլայնվեցին և բարելավվեցին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծել է, որ աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված հաջորդ քայլը լինելու է Աֆրիկայում Հայաստանի ներկայությունն ապահովելը՝ նկատելով, որ Հայաստանն աֆրիկյան երկրներում դեսպանատուն չունի (բացի Եգիպտոսից - խմբ):
«Մենք հիմա պետք է աշխատենք Աֆրիկայում մեր ներկայությունն ապահովելու համար»,- ասել է նա: