▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը սկսում է և հաղթում...

ՀՀ կրթության  գիտության նախարարությունը, Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ), ինչպես նա Հայաստանի շախմատային ֆեդերացիան  Հայաստանի շախմատի ակադեմիան՝ Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ, հոկտեմբերի 16-18-ը կազմակերպում են "Շախմատը դպրոցներում" խորագրով միջազգային գիտաժողով: Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում հրավիրված մամուլի ասուլիսում գիտաժողովի մեկնարկն ազդարարել են ՀՀ կրթության  գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը: Ա. Աշոտյանը, ողջունելով գիտաժողովի անցկացումը Հայաստանում, նշել է, որ հպարտության զգացում ունի այդ առիթով:  "Տարիներ առաջ քչերն էին հավատում, որ "Շախմատը դպրոցներում" ծրագիրն իսկապես հաջողված կլինի, և մենք հետևողական կլինենք, քանի որ գաղափարը, լինելով շատ գայթակղիչ, նաև պահանջում էր տքնաջան աշխատանք բոլոր մակարդակներում: Առաջինը լինելը միշտ դժվար է, որովհետև մենք ստիպված էինք ինքնուրույն մտածել՝ ինչպես ներմուծել մի բովանդակություն, ինչպես այդ բովանդակությունը հարմարեցնել գործող կրթական համակարգին, ինչպես ապահովել մանկավարժների գիտական համապատասխան մակարդակը, ինչպես գտնել ֆինանսավորում և այլն: Այսօր արդեն կարող եմ վստահությամբ փաստել, որ Շախմատի ֆեդերացիայի, Շախմատի ակադեմիայի հետ միասին ՀՀ կրթության և գիտության նախարարությունն իրականություն դարձրեց այս նախագիծը: Սա այլևս նախագիծ էլ չէ. սա մեր կրթական համակարգի բաղկացուցիչ, ամենօրյա աշխատանքի մի մասն է: "Շախմատը դպրոցում" ծրագիրը Հայաստանի կրթական համակարգի կողմից ստեղծված ունիկալ ծրագիր է: Մենք միշտ սովոր ենք ներմուծել կրթական գաղափարները և ծրագրերը դրսից, օրինակել արտերկրի լավագույն փորձերը: "Շախմատը դպրոցում" ծրագիրը մեր արտադրանքն է, որը կարող ենք արտահանել՝ որպես կրթական ծրագիր: Սա մեզ հպարտանալու առիթ է տալիս, իսկ հպարտությունը բազմապատկվում է, երբ այս ծրագրից ունենում ենք ոչ միայն տեսական արդյունքներ, այլև Հայաստանում իրականացված հետազոտությունների մեծ աշխատանք, որոնք կհանրայնացվեն Երևանում կայանալիք միջազգային գիտաժողովում",-նշել է նախարարը` ընդգծելով, որ  "Շախմատը դպրոցում" ծրագիրը Հայաստանի ամենաշրջադարձային, ամենակարեւոր, միջազգային տեսակետից ամենամեծ հետաքրքրություն վայելող կրթական և ոչ միայն կրթական բարեփոխումն է: "Միջազգային մամուլում Հայաստանի մասին ոչ քաղաքական հիշատակումները վերաբերում են շատ հաճախ "Շախմատը դպրոցում" ծրագրին: Առաջին անգամ է, երբ այսպիսի ձևաչափով հրավիրվում են աշխարհի մասնագետներ՝ կիսելու մեր փորձը իրենց հետ: Գալիս են մեր փորձը վերցնելու կամ կես կատակ, կես լուրջ՝ մեզանից սովորելու: Հպարտության զգացում ունեմ, որ նախաձեռնվել է գիտաժողովը: Ինչպես շախմատային լեզվով կասեն՝ Հայաստանը սկսում է և հաղթում է: Ուրախ եմ, որ մենք այս գործի առաջատարն ենք աշխարհում",-նշել է նախարարը` ընդգծելով, որ ծրագիրն իր արդյունքներն արդեն տվել է: Ըստ Ա. Աշոտյանի` այն երեխաները, ովքեր անցել են այս ծրագիրը, հոգեբանորեն ավելի ինքնուրույն են, ավելի պատասխանատու, ավելի ազատ են մտածում և պատասխանատվություն կրում սեփական սխալների համար: "Այս ծրագրի շնորհիվ երեխաների մոտ բարձրանում է տրամաբանական մտածելակերպը, աճում է գիտելիքների մակարդակը, որոշումներ կայացնելու ունակությունը, առաջնորդությունը, պատասխանատվության զգացումը, ռազմավարական մտածելակերպը, կրեատիվությունը",-նշել է նախարարը` հավելելով, որ ծրագիրը նաև հետագա ընթացքի խնդիր ունի: "Ծրագիրը՝ որպես պարտադիր կրթական առարկա, 4-րդ դասարանում ավարտվում է, և անհարժեշտություն կա շարունակել ծրագիրը ոչ պարտադիր կրթական հիմունքներով: Շախմատի ֆեդերացիայի հետ որոշեցինք 5-9-րդ դասարանների աշակերտների համար շախմատային խմբակներ ստեղծել այն դպրոցներում, որտեղ դպրոցը և ծնողական համայնքը ցանկանում է: Արտալսարանային եղանակով երեխաները կշարունակեն սովորել շախմատ, արդեն՝ ավելի պրոֆեսիոնալ մակարդակով: Այդ կապակցությամբ Սմբատ Լպուտյանի առաջնորդությամբ ստեղծվել է 5-9-րդ դասարանների շախմատային ձեռնարկ՝ նախասիրական, կամընտրական մարզումների համար",-ընդգծել է նախարարը:
Ս. Լպուտյանն իր հերթին նշել է, որ Հայաստանն առաջին երկիրն է, որ շախմատն ընդգրկել է կրթական համակարգ, և Հայաստանի փորձն ու աշխատանքը հետաքրքրել է ամբողջ աշխարհին: "Շնորհակալ ենք երկրի Նախագահին, որ հասկացավ, գնահատեց և կարևորեց շախմատի դերը երեխայի զարգացման հարցում և կատարեց այդ մեծ քայլը՝ շախմատի մուտքը դպրոցներ: Նաև դրան նպաստեցին ՀՀ ԿԳ նախարարության աշխատանքները: Այսօր մենք այս ծրագրով օրինակ ենք շատ երկրների համար",-նշել է բանախոսը:
Նշենք, որ գիտաժողովը տեղի կունենա Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում:
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին