▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Կրանս Մոնտանա

Մայիսի 27-ին Հայաստանի ազգային հավաքականն անցակացրեց առաջին ընկերական հանդիպումը Շվեյցարիայում շարունակվող մարզական հավաքի ընթացքում: Մեր թիմը 4-3 հաշվով առավելության հասավ ԱՄԷ-ի հավաքականի նկատմամբ:

Այսօր՝ մայիսի 28-ին, Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Կրանս Մոնտանա քաղաք և հանգրվանել «Կրանս Ամբասադոր» հյուրանոցում: Այստեղ մեր ընտրանին կմնա մինչև հունիսի 1-ը: Այս ընթացքում թիմը կանցկացնի օրական մեկ մարզում, ինչպես նաև մայիսի 31-ին՝ ժամը 20:00-ին Սիոնի «Ստադ դը Տուրբիյոն» մարզադաշտում կանցկացնի ընկերական հանդիպում Ալժիրի հավաքականի հետ:

Ներկայացնում ենք Հայաստանի ազգային հավաքականի մարզումների ցանկը.

28.05   19:00 Կրանս Մոնտանա

29.05   19:30 Կրանս Մոնտանա

30.05  19:15  Սիոն «Ստադ դը Տուրբիյոն» մարզադաշտ (մարզումից առաջ տեղի կունենա Հայաստանի ազագային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար
Շալանդի նախախաղային մամուլի ասուլիսը)

31.05   20:00 Ալժիր-Հայաստան հանդիպում

01.05   19:00 Մարզում

ՀՖՖ մամլո ծառայություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին