▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի բարձրաստիճան մի քանի ոստիկաններ ապօրինի ֆինանսական բո՞ւրգ են ստեղծել

Մի քաղաքացի այս տարվա ապրիլի 9-ին Երեւանի Արաբկիրի ոստիկանություն հաղորդում է տվել հանցագործության մասին, որի շարունակությունը ամենայն հավանականությամբ աղմկոտ է լինելու: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ վկայակոչելով ոստիկանության իր  աղբյուրներին։

«Ըստ հաղորդման՝ Հայաստանում ստեղծվել է ապօրինի մի ֆինանսական բուրգ, որը քաղաքացիներից խաբեությամբ գումարներ է կորզել ու «սկել»: Այդպիսի մեծ ու փոքր կառույցներ Հայաստանում էլի կան, բայց այս մեկը ստեղծվել եւ ղեկավարվում է ՀՀ բարձրաստիճան մի քանի ոստիկանների կողմից: Կառույցի «շրջանառությունը» եղել է մի քանի միլիոն դոլար:

Երեկ ՀՀ ոստիկանության լրատվական ստորաբաժանումից հաստատեցին, որ մեր նշած հանցագործության մասին հաղորդումը ընդունվել է եւ ուսումնասիրվում է: Այս գործը այնքան աղմկոտ է լինելու եւ այնպիսի անուններ են շոշափվում, որ ոստիկանությունը ամեն ինչ անելու է այն կոծկելու համար: Մանրամասները՝ առաջիկայում»,- գրում է «Հայկական ժամանակը»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին