▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանի ձայնի» մասնակիցը 20 տարեկանում սիրային կապ է ունեցել 28 տարի մեծ երգչուհու հետ

«Հայաստանի Ձայնը» մրցույթի եզրափակիչ փուլում հանդես եկող Մարտ Բաբայանը մասնակցել է ռուսական «Արի ամուսնանանք» հաղորդաշարին: Երգիչը փնտրել է սևահեր գեղեցկուհու՝ խոշոր աչքերով և նախապես տեղեկացրել, որ երբեք չի ամուսնանա մի աղջկա հետ, ով անհարգալից է վերաբերում մեծերին:

Այս մասին գրում է esyes.am-ն ու ավեկացնում, որ պարզվում է՝  20 տարեկանում Մարտը սիրային կապ է ունեցել երգչուհի Իրինա Օտևայի հետ, ով իրենից 28 տարի մեծ է եղել: Մարտը հաղորդման շրջանակներում պատմել է, որ ամուսնությունը կայացել է PR-ի համար, սակայն դա նրա վրա միայն բացասական անդրադարձ է ունեցել: Երգչուհին բավականաչափ խանդոտ է եղել, նույնիսկ փակել է դուռը տանից գնալուց առաջ:

Մարտը սիրային մեկ այլ պատմություն է ունեցել լրագրողի հետ, սակայն 1 տարի անց նրա հետ հարաբերությունները ևս ավարտվել են:

Նշենք, որ Մարտ Բաբայանը Սոնայի թիմից է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին