▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանի ձայնում» թեժ մրցակցությունը մասնակիցներից տեղափոխվել է մարզիչների դաշտ

Նախորդ շաբաթ համացանցում բուռն քննարկվեց «Հայաստանի ձայնը» նախագծի շրջանակներում Արտո Թունջբոյաջյան-Սոնա բանավեճը, որը ծավալվեց Մերի Մնջոյանի ելույթից հետո:

Գրում է esyes.am-ն ու նշում, որ ինչպես մարզիչները միանշանակ չընդունեցին միմյանց խոսքերը, այնպես էլ հասարակությունը միանշանակ չընդունեց մարզիչների պահվածքը: Սոնան մեղադրվեց Արտոյի պես երաժշտին վիրավորելու, Արտոն՝ Մերի պես մասնակցին և Արթուր Գրիգորյանի պես երաժշտին քննադատելու մեջ և այսպես շարունակ:

Նախագծում կրքերը շարունակում են թեժ լինել: Այս շաբաթ համերգի ժամանակ խոսվեց միջադեպի մասին, Արտոն նշեց, որ Մերի ունի շատ լավ հնարավորություններ և ինքն ուղղակի ուզում է, որ նա ավելի կատարելագործվի, իսկ Սոֆին շտապեց ասել, որ շոուն ստացվել էր: Այդուհանդերձ, տպավորություն է, որ մրցակցությունը մասնակիցների դաշտից տեղափոխվել է մարզիչների դաշտ: Նրանք բավականին բուռն են ընդունում ցանկացած քննադատություն, որ արվում է  մյուսի կողմից: Ընդ որում՝ քննադատության թիրախում հիմնականում հայտնվում են մարզիչների ուժեղագույն մասնակիցները: Այս անգամ էլ Սոֆի Մխեյանն ասաց, որ Արտոյի թիմից Գայա Արզումանյանի կատարումը մոնոտոն էր: Նշենք, որ Գայան ներկայացնում էր Արտոյի «Պստիկ զինվոր» երգը հենց Արտոյի նվագակցությամբ: «Ամբողջ ընթացքը մի ձևի մեջ էր: Ես կցանկանայի տեսնել սկիզբ, կուլմինացիա և ավարտ, բայց ինքն ինչպես սկսվեց, այնպես էլ ավարտվեց: Բայց սա այն համեմունքն է, որն Արտոն ունի ու այսօր քեզ հետ միասին հետաքրքիր ներկայացրեց»,- ասաց Սոֆին:

Սոնան էլ նշեց, որ Գայան շատ լավ ձայն ունի, բայց երգը պետք է ունենա սկիզբ, զարգացում և ավարտ: Սոնան ասաց, որ ցանկանում է՝ Գայան գտնի իր կոմպոզիտորին և ունենա լավ երգեր, Գայան էլ իրեն չկորցրեց ու ասաց, որ արդեն գտել է՝ մատնանշելով Արտոյին:

«Այո ճիշտ եք, երգը մի քիչ մոնոտոնություն ունի, բայց այս աղջիկը որտեղից սկսեց և ուր եկավ, խնդրում եմ, բոլորդ էլ միկրոֆոնը վերցրեք, այդ ռիթմի վրա սկսեք երգել, այդ ժամանակ կհասկանաք, թե ինքը ինչ է անում»,- ի պատասխան Սոնային և Սոֆիին ասաց Արտոն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին