▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները դիտել են Գարեգին Նժդեհ ֆիլմը

 Ինչպես գրում  է footballcity.am կայքը, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները միասին դիտել են «Գարեգին Նժդեհ» ֆիլմը:

Մարտի 19-ից Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստությունը մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Չեխիա հանդիպմանը: Ինչպես տեղեկանում է ՀՖՖ պաշտոնական կայքը, արդեն Երևանում են նաև այս մարզական հավաքին հրավիրված Ռոման Բերեզովսկին և Էդգար Մանուչարյանը: Քանի որ մեր հավաքականի ֆուտբոլիստներից շատերը խաղում են արտերկրում, նրանք հնարավորություն չունեն մասնակցելու Հայաստանի մշակութային կյանքին: Լրացնելով այդ բացը՝ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներն այսօր ամբողջ կազմով դիտել են «Գարեգին Նժդեհ» գեղարվեստական ֆիլմը, որը պատմում է մեծ զորավարի կյանքի և գործունեության հետաքրքիր դրվագների մասին:

Հիշեցնենք, որ վաղը՝ մարտի 21-ին, ժամը 18:00-ին, Հայաստանի ազգային հավաքականը ստուգողական խաղում ուժերը կչափի Հայաստանի մինչև 21 տարեկաննեի հավաքականի հետ, որից հետո կշարունակի նախապատրաստությունը մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Չեխիա հանդիպմանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին