▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի հետ այս երկրի նույնացումը կարելի է գտնել միայն հրեական գրական հուշարձաններում

Հուս=Ուզ: Միայն հրեական գրական հուշարձաններում կարելի է գտնել Հայաստանի հետ այս երկրի նույնացումը. հրեական Ջուդաիկա հանրագիտարանը այս նույնացումը բացատրում է հետևյալ կերպ. «Հակահրեական վերաբերմունքը, որը գերակշռում էր արևելաբյուզանդական ծայրամասերում, Թարգումի հեղինակներին ստիպում է այն նույնացնել ,Եդոմի դստեր հետ, որը բնակվում է Հուսում» (Ողբ Դ 21): Այն այսօր կոչվում է «Վիրանշեհիր», որ գտնվում է Ուրֆայի և Մծբինի միջև» (Enciclopedia Judaica, Vol. 2, Jerusalem, 1971, p. 473): Որոշ հրեական մեկնությունների մեջ էլ Հայաստանը համարվում է Հոբի «Հուսի Երկիրը». այդպես են կարծում Նախմանիդեսը և Յոզեֆ բեն Դավիդ իբն Յախյան: Հրեա մեկ այլ մեկնիչ՝ Աբրահամ Ֆարիսսոլը (1451-1525), ունի «Հուս-Հայաստան» արտահայտությունը, որը Կ. Պոլսին հարակից մի վայր է դիտում:

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին