Ռուսաստանի եւ Հայաստանի միջև հարաբերությունները առաջընթաց կերպով զարգանում են բոլոր ուղղություններով: Այս մասին այսօր հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Կրեմլում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ:
«Այսօր Ռուսաստանի և Հայաստանի միջեւ հարաբերությունները առաջընթաց կերպով զարգանում են բոլոր ուղղություններով: Դա վերաբերում է քաղաքական հարաբերությունների, ռազմական ոլորտներին, անվտանգության հիմնախնդիրներին, տնտեսական համագործակցությունը»,- նշել է Վլադիմիր Պուտինը:
Վերջինս ընդգծել է համագործակցությունը էներգետիկայի ոլորտում, ինչպես նաև հիշատակել է միջուկային եւ ջերմային էներգետիկայի, մետալուրգիայի եւ մեխանիկական արդյունաբերության ոլորտների մասին:
Կարդացեք նաև՝ Ինչպես Նիկոլ Փաշինյանը ժամանեց Մոսկվա
Փաշինյանը կոչ է արել զարգացնել Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը