▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի հետ պետք չէ ուժի լեզվով խոսել. նույն տրամաբանությունը բերելու է նույն հետեւանքին. Նիկոլ Փաշինյան

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում Արցախի Հանրապետության խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպումից տեսանյութ է հրապարակել և գրել․

«Մենք ամենասկզբից ասել ենք, որ Հայաստանի հետ պետք չէ ուժի եւ սպառնալիքի լեզվով խոսել: Շատերին թվում էր, թե սա ընդամենը հռետորաբանություն է, բայց հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ այն, ինչ մենք ասում ենք, 100 տոկոսով համապատասխանում է իրականությանը: Եվ էլի նույն կերպ խորհուրդ եմ տալիս չշարունակել նույն տրամաբանությունը, որովհետեւ նույն տրամաբանությունը բերելու է նույն հետեւանքին:

Իմ խոսքը Արցախի Հանրապետության խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպմանը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին