▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանի որևէ կետում ապրելու համար նախևառաջ պետք է պահել Արցախը». Հոխիկյան

«Արցախը կուսակցություններ կամ քաղաքական շահեր չի ճանաչում»,- հաջակցություն Արցախի ընթացող հանարավաք-երթի ժամանակ ասաց հասարակական գործիչ Նաիրի Հոխիկյանը՝ կոչ անելով միանալ Արցախի ճանապարհը բացելու պահանջով իրենց հրավիրած հանրահավաքներին:

«Ադրբեջանը և Թուրքիան շարունակում են զորքեր կուտակել ՀՀ և ԱՀ առաջնագծի մոտ: Մենք իրավունք չունենք հանգիստ նստել և վայելել, երբ առաջնագծում հայ զինվորն է կանգնած՝ ամեն օր վտանգելով կյանքը, երբ Արցախում 120 հազար հայեր ամեն օր հայության կռիվ են մղում»,- ասաց Հոխիկյանը:

«Հայաստանի որևէ կետում ապրելու համար նախևառաջ պետք է պահել Արցախը: Եթե ուզում ենք ապրել Սյունիքում, պետք է պահել Արցախը, եթե ուզում ենք ապրել Գեղարքունիքում, պետք է պահել Արցախը»,- ասաց նա:

Տեսանյութն՝ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին