Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլ Փաշինյանը վերջին ելույթը արտաքին քաղաքականության, ՀԱՊԿ-ի, ԵՄ դիտորդների, հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների վերաբերյալ բավականին ուշագրավ էր։
Գրեթե վստահ եմ, որ Փաշինյանը իր մտքերը չի արտահայտում, այլ գործ ունենք Պուտինի, Միշելի, Բլինքենի և Մակրոնի ընդհանուր մտքերի ծաղկաքաղի հետ։
Վստահ եմ նաև, որ Հայաստանի վարչապետին արդեն որերորդ անգամ մատների վրա խաղացնում են ու հետո կանգնեցնում նույն կոտրած տաշտակի առջև։ Պատերազմն էլ է այս նույն տրամաբանությամբ խաղարկվել։
Ակամայից իմ մանկության ամենատարածված խաղերի մեկը հիշեցի՝ Հավալան, երբ վերջում բոլորը միաժամանակ ցատկում էին ամենից թույլ օղակի մեջքին»։


