▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ-ի հանդեպ ուղիղ մեսիջ էին այսօրվա դատավորին. Լևոն Քոչարյան

Գրավի դիմաց Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ նոր միջնորդություն է ներկայացվել

Ռոբերտ Քոչարյանի՝ դատարանի առջև հավաքված աջակիցները սխալ էին լսել դատարանի որոշումը

Արթուր Վանեցյանը լուսանկար է հրապարակել պաշտոնից ազատվելուց հետո

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ

Անվտանգության խորհուրդն ադեկվատ է գնահատում ՀՀ անվտանգային իրավիճակը. Նիկոլ Փաշինյան

Հրապարակվում է Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշումը. դատարանի առաջ բողոքի ակցիաներ են. Ուղիղ

Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխության շնորհիվ անհետ կորած 13-ամյա տղան գտնվել է

100 փուստ...Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի մասին

Այս ամենը հաշվի առնելով՝ մեր քաղաքականությունը լինելու է հեղափոխական. Տիգրան Ավինյան

Մեսիջ՝ Արարատ Միրզոյանի միջոցով. Հրայր Թովմասյանը հրաժարական կտա՞

Նույնիսկ շոգելու ենք. ի՞նչ ջերմաստիճան է սպասվում առաջիկա օրերին Երևանում

Առաջիկայում Ապրիլյանի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով կհրավիրվի Յուրի Խաչատուրովը

Սերժ Սարգսյանի բնակարանի հարցն առաջիկայում լուծում կստանա․ որտեղ է ապրելու նա

Արթուր Վանեցյանի մայրը նույնպես աշխատանքից կազատվի

Գագիկ Բեգլարյանը առաջիկայում կարող է կալանավորվել

Օսիպյանը պաշտոնանկ կարվի․ նրան կարող է փոխարինել Վիլեն Գաբրիելյանը` Նավակ ճոճողը

Հայտնի է, թե ով է գրել Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստը

Աշոտ Փաշինյանը հերթական արձակուրդում է․ Վլադիմիր Կարապետյանի արձագանքը համացանցում տարածված տեսանյութին

Տհաճ անակնկալ. գազը կթանկանա ՀՀ բնակչության համար, ՌԴ-ն ակնարկում է 30 տոկոս թանկացման մասին

Մեր վարչապետն ավելի ու ավելի վճռական է Հայաստանում բարեփոխումների իրականացման գործում․ ԱԳ նախարար

Սկսենք սկզբից... պացիենտ, ի՞նչ գանգատներ ունեք. Միքայել Մինասյան

ՔՊ նիստին որոշվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց. . .

Պարտապանին զրկել են ազատությունից ու պահանջել պարտքը

Ոստիկանները հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 28 կնոջ

Մի կողմից ընկերս է, մյուս կողմից՝ երկրի ղեկավարը. Ալեն Սիմոնյանը չի շտապում գնահատականներ տալ. . .

«Պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը». Վարչապետի խոսնակի մեկնաբանությունը

Արարատ Միրզոյան ջան, Ազգային Ժողովում քո համար հով լռված ես էլի...Արմեն Աշոտյան

Մխիթարյանը՝ «Ռոմա»-«Սասսուոլո» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին

Երևանում ավտոերթ է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը կանցկացվի աննախադեպ ծավալի ու բնույթի զորավարժություն. ՊՆ

Կոյուղաջրերի կուտակում. արտառոց շեղումներ չեն հայտնաբերվել

Ո՞վ ես դու, գնա քեզ մի հատ հայելու մեջ նայի. ո՞վ է զայրացրել Ռաֆայել Երանոսյանին

Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չի մասնակցել եզրափակչին. մրցակիցը նրան առողջություն է մաղթել

Երևանում է ԳԴՀ նախկին նախագահն, ում ներդրումը մեծ է Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ

Սերգեյ Դանիելյանը Նիկոլ Փաշինյանից Վանեցյանի պաշտոնն է ուզում

Մարտի 1-ին մեր զինվորներին հրամայել են կրակել մեր տների ուղությամբ. գործը բացահայտված է.Փաշինյան

Արցախը Հայաստան է և վերջ․ Փաշինյանը՝ Ադրբեջանի՝ կոմպրոմիս չենթադրող սկզբունքին ի պատասխան

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՍԴ-ի մասին Արարատ Միրզոյանի հայտարարությանը

«Զվարթնոց»-ում միջազգային մակարդակով հետախուզվող է հայտնաբերվել

Նիկոլ Փաշինյանը՝ Միքայել Մինասյանի մասին

Գալիս եմ եզրակացության, որ Սաշիկն էդ ընտանիքի ամենաանմեղ դեմքն ա.Նիկոլ Փաշինյան

Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ. Արթուր Վանեցյան

Բացահայտվել են ՀՊՏՀ-ի ռեկտորի նախկին պաշտոնակատարի ապօրինությունները․ քրեական գործ է հարուցվել

Հեսա կասեն՝ պուճուր աղջիկս՝ Արփին, Թեղուտում 50 տոկոս փայ ա մտել. Նիկոլ Փաշինյան

ԱԱԾ տնօրենի աշխատանքից ազատման միջնորդագիրը ես ստորագրել եմ. Նիկոլ Փաշինյան

Իմ տեսլականն է, որ Հայաստանը գիտական և տեխնոլոգիական հանգույց դառնա. Արմեն Սարգսյան

Երևանում է Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը

Նիկոլ Փաշինյանը հիշեց նաև Սիլվա Հակոբյանին, Միհրան Ծառուկյանին, DJ Smoke-ին

Հայաստանի խորհրդարանում ներկայացվել է «Հակաբեղմնավորիչների եվրոպական ատլասը»

ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ հասարակական հիմունքներով ձեւավորված խորհրդակցական մարմնի եւ «Վերարտադրողական ու սեռական իրավունքի եվրոպական պառլամենտական ֆորումի»  հետ համագործակցության շրջանակում հուլիսի 11-ին ներկայացվել է «Հակաբեղմնավորիչների եվրոպական ատլասը», ցուցադրվել է նաեւ «Աբորտներ՝ խնդրի վերադարձ Եվրոպայում»  վավերագրական ֆիլմը:  Այն  նվիրված է  աշխարհի տարբեր երկրներում նոր թափ առած աբորտների սահմանափակմանը, կանանց  առողջության ու կյանքի վրա դրանց բացասական աղդեցություններին, կանանց իրավունքների սահմանափակմանը:

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը նշել է, որ  «Վերարտադրողական ու սեռական իրավունքի եվրոպական պառլամենտական ֆորումն»  այն հարթակն է, որտեղ  քննարկվող հարցերը  վերաբերում են գենդերային հավասարությանը, արդարությանը, կանանց դերի հզորացմանը, ընտանիքին ու  դրա դերին, մարդկանց վերարտադրողական առողջությանը եւ իրավունքներին, բնակչության  կրթությանն ու զարգացմանը, որոնք առողջ հասարակություն ունենալու կարեւորագույն  բաղադրիչներից են:

Նրա դիտարկմամբ՝ յուրաքանչյուր խորհրդարանական  իր  ներդրումը պետք է ունենա երկրում դրանց  զարգացման  եւ ամրապնդման համար: Վերարտադրողականության  հարցերի վերաբերյալ խոսելով՝ Արփինե Դավոյանը  կարեւորել  է կանանց՝ խտրականությունից, բռնությունից եւ հարկադրանքից  զերծ որոշումներ ընդունելու  կարողությունն ու նրանց իրազեկվածության մակարդակի ընդլայնումը: Արժեւորվել է կանանց եւ տղամարդկանց վերարտադրողական առողջությանն ուղղված տեղեկատվության եւ  որակյալ ծառայությունների հասանելիության ապահովումը, անցանկալի հղիությունների կանխումը: «Անհրաժեշտ է, որ ծնողները խիստ պատասխանատու լինեն իրենց ծնված եւ ապագա  երեխաների կարիքների եւ հասարակության  առջեւ նրանց պարտավորությունների նկատմամբ»,- ասել է նա:

 

 

 

 

 

 

 

 

«Վերարտադրողական ու սեռական իրավունքի եվրոպական պառլամենտական ֆորումի» ներկայացուցիչ Նեյլ Դատտան պարզաբանել է, որ կազմակերպությունը մասնագիտացած խորհրդարանական ցանց է, որն իր գործունեությունը ծավալում է եվրոպական երկրներում եւ  զբաղվում այդ երկրների քաղաքացիների վերատադրողական եւ սեռական իրավունքների հարցերով:

Նշվել է, որ շուրջ 10 տարի Հայաստանի խորհրդարանականների մի խումբ անդամակցել է կառույցին, եւ այժմ նպատակ կա  նորընտիր խորհրդարանի հետ     համագործակցելով՝ բարելավել ոլորտի քաղաքականությունը, օրենսդրությունն ու ֆինանսական հոսքերը:

Անդրադառնալով  կանանց նկատմամբ բռնություններին եւ նրանց իրավունքների սահմանափակումներին՝ Նեյլ Դատտան  կարեւորել է իր ձեւակերպմամբ՝ Ստամբուլյան առաջադեմ կոնվենցիայի վավերացումը, որը, ըստ նրա, Հայաստանի խորհրդարանում նախատեսվում է քննարկել առաջիկա 18 ամիսների ընթացքում, եւ կարեւոր է դրա նկատմամբ պատգամավորների արձագանքը: Այս համատեքստում նա անդրադարձել  է մի շարք երկրներում  փաստաթղթի դեմ սկիզբ առած շարժումներին, նշել  Բուլղարիայի խորհրդարանի կողմից կոնվենցիան չվավերացնելու պատճառները: Զեկուցողը մարդու, մասնավորապես կանանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից կարեւորել է կոնվենցիայի վավերացումը:  Բանախոսը չի բացառել դրա վավերացման ճանապարհին հնարավոր խոչընդոտներն ու շարժումները:

Նշենք, որ խոսքը «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի» մասին է, որն ստորագրվել է  Թուրքիայի Ստամբուլ քաղաքում 2011 թվականին:

«Հակաբեղմնավորիչների եվրոպական ատլասը», որում ցուցադրված են եվրոպական շուրջ 46 երկրում իրականացված ուսումնասիրությունները, ներկայացրել է Մարինա Դավիդաշվիլին:

Նա անդրադարձել է այդ երկրներում հակաբեղմնավորչ միջոցների  հասանելիությանն ու  այդ հարցում ազգային կառավարությունների կողմից իրականացող միջոցառումներին,  մարդկանց իրազեկվածությանը՝ պարզաբանելով, որ դրանց օգտագործումը թույլ է տալիս պլանավորել երեխաների թիվը, նրանց տարիքային տարբերությունը, կանխարգելել ոչ անվտանգ աբորտի հետեւանքով գրանցվող անպտղությունը եւ այլն: Մարինա Դավիդաշվիլու դիտարկմամբ՝ թյուր է այն կարծիքը, թե հակաբողմնավորչների կիրառումը սահմանափակում է ծնելիությունը: Այս տեսակետը հավաստում են փաստերը, ասել է նա՝ բերելով Սկանդինավիայի օրինակը, որտեղ ծնելիությունը բարձր է:

Եզրափակիչ ելույթում Նեյլ Դատտան եւ Արփինե Դավոյանն անդրադարձել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կազմակերպության արձանագրած հաջողություններին, կարեւորել հետագա համագործակցության արդյունավետ եւ կառուցողական իրականացումը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին