▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆինանսական արկածներից դեպի մեծ հաղթանակներ․ ամփոփվեց Junius ֆինանսական 4-րդ առցանց մրցաշարը

Թեժ պայքար, նոր բացահայտումներ և օգտակար ժամանց․ հենց այսպես կարելի է բնութագրել երեխաների կողմից այդքան սիրված Junius ֆինանսական առցանց մրցաշարը։ Կարճատև դադարից հետո վերադարձած մրցաշարի չորրորդ փուլը մոտեցավ  ավարտին։

Շուրջ մեկ ամիս 3-8-րդ դասարանի աշակերտներ մրցում էին միմյանց հետ՝ ստուգելու մաթեմատիկայի և ֆինանսական ոլորտի վերաբերյալ իրենց գիտելիքները։

Մրցաշարի հերթական փուլն ամփոփվեց մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությամբ։ Արդյունքում՝ բոլոր 1-50 փուլերը հաջողությամբ հաղթահարած և առավելագույն թվով բյուրեղներ հավաքած մասնակիցներն արժանացան Իդրամ ընկերության կողմից սահմանված արժեքավոր մրցանակների, որոնք, ինչպես և մրցափուլերը, համապատասխանեցված էին տարիքային խմբերին․

3-4-րդ դասարաններ՝

1-ին տեղ – Samsung Galaxy Tab S10 պլանշետ,

2-րդ տեղ – Fitbit Charge 6 Coral սմարթ ժամացույց,

3-րդ տեղ – Yerevan Park նվեր-փաթեթ երկու անձի համար։

5-6-րդ դասարաններ՝

1-ին տեղ – Nintendo Switch OLED,

2-րդ տեղ –Instax Mini SE ֆոտոխցիկ,

3-րդ տեղ – Adidas նվեր քարտ։

7-8-րդ դասարաններ՝

1-ին տեղ – Apple iPad 11 (2025),

2-րդ տեղ – iSpace նվեր քարտ,

3-րդ տեղ – AirPods 4 ականջակալներ։

IDBank-ի և Իդրամի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով երկու տարի առաջ Idram Junior հավելվածում ներդրված Junius խաղի նպատակն է ֆինանսապես կրթել երեխաներին իրենց սիրելի՝ խաղային ֆորմատով․ «Ուրախ ենք տեսնել, որ Junius խաղի մասնակից բազմաթիվ երեխաներ այսօր կրթվում են խաղի միջոցով։ Մրցույթները հայտարարվում են որոշակի պարբերականությամբ և շուտով՝ հուլիսի 6-ին, հայտարարելու ենք նոր մրցույթ, որի շրջանակում կրկին 3-8-րդ դասարանի աշակերտները հնարավորություն կունենան, յուրաքանչյուրն իրենց կատեգորիայում, մասնակցել և շահել տարբեր մրցանակներ, այդ թվում՝ iPad, պլանշետ, Airpods ականջակալներ և այլ արժեքավոր նվերներ։ Հիշեցնեմ, որ մրցանակը ստանալու համար Իդրամում ծնողի կողմից նույնականացված լինելը պարտադիր է, հակառակ դեպքում հաղթող է ճանաչվում հաջորդ հորիզոնականը զբաղեցրած և նույնականացված մասնակիցը»։

Ֆինանսական նոր արկածները դեռ առջևում են, այնպես որ ներբեռնեք և նույնականացվեք Idram Junior հավելվածում՝ բաց չթողնելու գիտելիքների ձեռքբերման նոր հնարավորությունը։

Idram Junior հավելվածը նախատեսված է 8-16 տարեկան օգտատերերի համար, որի միջոցով երեխաները հնարավորություն են ստանում օգտվել անկանխիկ միջոցներից, անհպում վճարումներ կատարել, խնայել և զարգացնել ֆինանսական գրագիտությունը, իսկ ծնողները՝ վերահսկել երեխաների ֆինանսական գործողությունները ժամանակակից և անվտանգ գործիքի միջոցով։

Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին։ Միշտ հիշեք, որ անկախ զբաղեցրած հորիզոնականներից՝ ամենաարժեքավոր մրցանակը, որը հնարավոր է ձեռք բերել՝ գիտելիքն է։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին