▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանին պակասում է կին վարչապետ. Մարիամ Փաշինյան

Մարիամ Փաշինյանը դեմ չէ ղեկավարել Հայաստանը։ «Առաջին լրատվականի» հետ զրույցում հարցին, թե կցանկանայիք լինել ՀՀ առաջին կին վարչապետը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստր պատասխանեց՝ «Ինչու ոչ»։

Լրագրողի մեկ այլ հարցի, թե արդյոք հնարավոր է, որ նա հետագայում զբաղվի քաղաքականությամբ, Մարիամ Փաշինյանը պատասխանեց․ «Միանշանակ, քաղաքականությունն ինձ միշտ է հետարքրքել»։

Նա նաեւ նշեց, որ իր համար տխուր է, որ մինչև հիմա Հայաստանը չի ունեցել կին ղեկավար՝ վարչապետ կամ նախագահ, չի ունեցել կին փոխվարչապետեր, չի ունեցել ԱԺ կին նախագահ․ «Կարծում եմ՝ կանայք պետք է արդեն ակտիվանան, հատկապես որ հիմիկվա իշխանությունները միանշանակ աջակցում են կանանց դերը միջազգային հարաբերություններում, ներքին թե արտաքին քաղաքականության մեջ»,- ասաց Մարիամ Փաշինյանը:

Ըստ Մարիամ Փաշինյանի՝ Հայաստանին պակասում է կին վարչապետ, ԱԺ կին նախագահ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին